Այսօր՝ փետրվարի 17-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում նիստ է հրավիրել, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օրակարգում, ամենայն հավանականությամբ, սահմանադրական հանրաքվեի խնդիրն է:
Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին: