f

Անկախ

Բանակային մահերը` ատելության ճահճից դուրս գալու ահազանգ


Երկրում տիրող «բարդակը» նաև բանակ է հասել: Արդյունքում, օրը բանակում զոհի մասին լուրով սկսկելը կարծես թե օրինաչափություն է դառնում:

2020-ի 46-րդ օրն է, բայց արդեն բանակում ունենք 13 զոհ: Ընդամենն օրեր առաջ երկրի վարչապետը ինֆորմացիան մանիպուլացնելով հայտարարում էր, որ նախորդ տարի բանակում զոհերի «պատմական մինիմում» է գրանցվել: Բայց արի ու տես, որ այդ նույն վարչապետը խորշում է անդրադառնալ բանակում ոչ հակառակորդի կրակոցից զոհերի  ռեկորդի մասին: Ի՞նչ կարիք կա նման ցավոտ թեմաների անդրադառնալ, մանավանդ որ դրանից անձնապես շահ չունես: Առավել կարևոր է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամից խոսել, աշխարհի բոլոր մեղքերը բարդել ՍԴ ներկայիս անդամների վրա և «անգրագետ պողոսներին» ներշնչել, որ ապրիլի 5-ին հանրաքվեում այո ասելուց հետո չարիքի վերջը կգա և կախարդական փայտիկի մի զարկով ամեն ինչ լավ կլինի:

Եթե իշխանությունները խորը մտածեն, գուցե բանակում զոհերի պատասխանատվությունն էլ բարդեն սահմանադրական դատարանի անդամների վրա, միևնույն է, երկրում կատարվող ամեն վատ բանի համար նրանք են պատասխանատու:

Բանակը հասարակության հայելին է` ախտերի առավել ընդգծված դրսևորմամբ: 

Երբ տարիներ շարունակ քաղաքացիական նախաձեռնությունները, մի շարք հասարակական գործիչներ, լրատվամիջոցներ ահազանգում էին, որ հեռուստատեսությունը, մասնավորապես հայկական արտադրության ֆիլմերն ու սերիալները ապագա հանցագործների են դաստիարակում, որևէ մեկը բանի տեղ չէր դնում: Պատճառաբանությունը մեկն էր. հասարակական պահանջ է: Եվ տարիներ շարունակ հեռուստաեթերից օրնիբուն բռնության, ամեն խնդիր ուժով և զենքով լուծելու  քարոզ էր, քրեական միջավայրի և հեղինակությունների հերոսացում: Արդյունքը, բնականաբար, սպասեցնել չտվեց. արդեն իսկ քաղում ենք ցանածի առաջին պտուղները:

Երբ «սիրո և համերաշխության» հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը և իր համակիրները երկիրը և հասարակությունը բաժանեցին սևերի ու սպիտակների, և սկսեցին արդարացնել բռնության քարոզը պայմանական սևերի նկատմամբ, հասկանալի էր, որ հասարակությանը համակած ատելությունը մի օր նաև բանակ էր հասնելու: Երբ քաղաքացիական կյանքում բոլորը բոլորին թշնամի են, երբ ամեն ինքնուրույն մտածող  ու այլախոհ մարդ սևի պիտակ է կրում, երբ ամեն առողջ քննադատություն մեկնաբանվում է որպես հակահեղափոխականություն, երբ այլևս չունենք հեղինակություններ կյանքի որևէ ոլորտում, բնական է, որ այդ ամենն իր դրսևորումը կգտնի նաև բանակում: Երբ բոլոր խնդիրների լուծումը պատին ծեփելն ու ասֆալտին փռելն է, զարմանալի չէ, որ նույնն էլ բանակում է: 

Այս ցավալի իրավիճակը ևս մեկ ցավալի իրաղություն է ի ցույց դնում: Նախկին իշխանությունների օրոք բանակում ամեն զոհ զենք էր դառնում ընդդիմադիրների ձեռքին` մեղադրելու իշխանություններին կոռումպացվածության, բանակն անարդյունավետ կառավարելու, անառողջ բարքեր սերմանելու համար: Բայց արի ու տես, որ հանրությանն ու այդ նույն հանրության մի մասնիկ զինվորին թույն ու ատելություն ներարկած ներկայիս իշխանություններին  նույն այդ քաղաքացիական նախաձեռնություններից, մտահոգ իրավապաշտպաններից մի թթու խոսք անգամ բաժին չի հասնում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ հարգարժան իրավապաշտպաններին այլևս չեն հուզում բանակում զոհերը: Թե՞ եթե քննադատելու համար ֆինանսավորում չկա, մարդկային կյանքն այլևս ձեզ համար արժեք չունի:

Նախկին իշխանությունների օրոք  վրա-վրա այսքան զոհերից հետո ըստ ամենայնի բազմամարդ ցույցեր էին տեղի ունենալու, պահանջելու էին հրաժարականներ ու անգամ իշխանափոխություն: Բայց արի ու տես, որ ՍԴացավով տառապող հանրությունը թմբիրի մեջ է, այնքան է տարվել անկարևորով, որ չի կարողանում ինքնակազմակերպվել ու իր ընտրյալ իշխանությունից պահանջել, որ բանակում կարգուկանոն հաստատվի: Իսկ քանի դեռ հանրությունը հանգիստ ընդունում է անբացատրելի զոհերը բանակում, իշխանությունների համար ավելի կարևոր բաներ կլինեն ի դեմս անձնական շահերի: 

Բանակում զոհերի պատասխանատուները շատ են` սկսած քրեական ենթամշակույթի մոլի քարոզիչ և ֆինանսական շահը պատասխանատվությունից ու բարոյականությունից վեր դասող հեռուստաեթերի պատասխանատուներից մինչև  հասարակությունը պառակտող և ատելությամբ թունավորող իշխանություններ: Հայրենիքի երիտասարդ պաշտպանների մահը սթափության ահազանգ է ողջ հայությանը: Կկարողանա՞նք ուշքի գալ այս թմբիրից, դուրս գալ ատելության ճահճից, գուցե դեռ ամեն ինչ կորած չէ: Եթե ոչ, ապա…:

բանակ էսսե զոհ ատելություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին