Weibo պարբերականի փոխանցմամբ՝ Չինաստանում բժիշկներին հաջողվել է կորոնավիրուսից երկու ամսական երեխայի կյանք փրկել, որը դարձել է հանրապետությունում բուժված ամենափոքրիկ հիվանդը: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ շաբաթ օրը ՝ փետրվարի 15-ին, Գույչժու նահանգի ազգային հիվանդանոցից դուրս է գրվել չորս հիվանդ, որոնք բուժվել են կորոնավիրուսից, այդ թվում ՝ 67-օրական մի երեխա:
Հիշեցնենք, որ 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է հանդիսացել: