Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում Սիրիայի կառավարությանը պատկանող ուղղաթիռ է խոցվել: Այդ մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «սիրիական ընդդիմության խմբին»: Գրում է Russian.rt.com-ը;
Գործակալության տվյալներով ՝ ուղղաթիռը վթարի է ենթարկվել նահանգի գյուղական շրջանում թռիչքի ժամանակ, որը ընդգրկված է Իդլիբի էսկալացիոն գոտում:
Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը հաղորդել էր Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի ուղղաթիռի խոցման մասին:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ուղղաթիռի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել: