f

Անկախ

Միհրան Ջաբուրյան. «Յուրաքանչյուր հաջող ելույթից հետո մարզիկն ավելի է ոգևորվում»


Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը տարեսկզբին հաջող մեկնարկ ունեցավ  Իրանում ավանդաբար անցկացվող Թախտիի գավաթի հոբելյանական` 40-րդ խաղարկությունում, ինչը հատկապես կարևոր էր Եվրոպայի կարևորագույն ստուգատեսից առաջ:  

Հավաքականի գլխավոր մարզիչ  Հաբեթնակ Կուրղինյանի առաջնորդությամբ մրցավայր մեկնած 16 ըմբիշներից 6-ին հաջողվեց մեդալ նվաճել:  Հայ մարզիկները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալի արժանացան և վաստակած 175 միավորով  զբաղեցրին  2–րդ տեղը, իսկ մեդալաների հաշվարկով` 3-րդ հորիզոնականը:

57 կգ քաշաին կարգում 14 մարզիկների պայքարում Միհրան Ջաբուրյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել. հայ մարզիկն անցկացրած 4 գոտեմարտերից 3-ում հաղթանակ տոնեց և միայն 1-ում զիջեց թիմակից, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանին:

Անկախի հետ զրույցում Միհրանը կիսվում է տպավորություններով, կարևորում տարեսկզբյան ձեռքբերումը` նոր տարում մեդալաբեր ելույթներ մաղթելով մարզիկներին:

«Մեկնել էի մրցավայր հաջող մասնակցելու, հաղթանակած գոտեմարտեր անցկացնելու նպատակով: Տոներից հետո բարձր տրամադրությամբ  մոտեցա մրցումներին»:

Միհրանը բրոնզե մեդալի համար լարված պայքարում 10:9 հաշվով հաղթեց իրանցի մարզիկ Էրֆան Զաֆարիյանին: Հայ մարզիկը տպավորված է երկրպագուների ներկայությունից:

«Ստուգատեսը բավական լավ էր կազմակերպված, առանձնակի շունչ էին հաղորդում  հանդիսականները, որոնք բազմաթիվ էին: Նրանց շնորհիվ ամեն բան շատ լավ անցավ: 4 գոտեմարտ անցկացրի, որից 3-ում հաղթեցի իրանցի ըմբիշներին, եզրափակչում հանդես գալու համար պարտվեցի միայն Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանին»:

Տրվա հաջող մեկնարկը Միհրանի խոսքով լրացուցիչ խթան է առաջիկա մրցաշարերից առաջ:

«Նման մրցաշարերն անչափ կարևոր են, քանի որ Եվրոպայի կարևորագույն ստուգատեսից առաջ հարկավոր է որևէ մրցաշարում հանդես գալ  լրջորեն նախապատրաստվել:

Հաջողված ելույթից հետո մարզիկն ավելի է ոգևորվում, շահագրգռվում և ցանկանում է ավելի լավ հանդես գալ հաջորդ մրցումներում, իհարկե, քրտնաջան մարզվելով և անձնվիրաբար աշխատելով:

Մեդալով սկսելն էլ  ոգևորում է և լրացուցիչ վստահություն է հաղորդում:    Շուտով արդեն ուսումնամարզական հավաքի կմասնակցենք Օլիմպավանում, որից հետո կմեկնենք Իտալիա: Շնորհակալ եմ ողջ մարզչական անձնակազմին և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին` մարզիկներիս ամեն կերպ աջակցելու համար:        

Բոլոր մարզիկներին նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում 2020 թվականին: Տարին օլիմպիական է. ուստի հաղթանակած ելույթներ եմ ցանկանում  Տոկիո-2020-ի ուղոգիր նվաճած մարզիկներին»:

Սպորտ ըմբշամարտ բրոնզե մեդալ Խմբագրի ընտրանի հարցազրույց Ազատ ոճի ըմբշամարտի հավաքական

Այլ հոդվածներ հեղինակից

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կրճատում է նկատվում․ Ռոուհանի
Ի պատասխան մամուլում և սոցիալական ցանցերում տարածված «Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության» վերաբերյալ տեսանյութի
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը
«Հակաճգնաժամային չկառավարում»․ կառավարման փորձագետը մատնացույց է անում իշխանության սխալները
Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են հաղթահարում կորոնավիրուսը․ գերմանացի բժիշկ
Ծեծկռտուք՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցների միջև. ահազանգ
Պուտինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման մասին
Չինաստանին կորոնավիրուսի երկրորդ ալիք չի սպառնում
Տեղի են ունենում աննորմալ երևույթներ. «Ալավերդցի Վահագնը» ազատ արձակվեց. Վարոսյան
Իտալիայի խորհրդարանում ցուցադրաբար ազատվել են Եվրամիության դրոշից
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ
Կորոնավիրուսով վարակված Նիդեռլանդների 101-ամյա բնակչուհին ապաքինվել է
Ռուս գիտնականները COVID-19- ը ոչնչացնելու միջոց են գտել․ «Известия»
Ոստիկանությունը հատուկ անցակետեր է տեղադրել. վերահսկաման աշխատանքներում ներգրավված է նաեւ ԱԱԾ–ն
՛՛Շիրակը՛՛ 150 համակարգիչ է նվիրել, որ երեխաները դասերին մասնակցեն
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք
Իբրահիմովիչը կհեռանա «Միլանից»
Առաջիկա երկու շաբաթները «շատ դժվար և ցավոտ» կլինեն ԱՄՆ-ի համար․ Թրամփ
Այսուհետ վարչական վարույթի մասնակիցները կկարողանան մասնակցել հանձնաժողովի նիստերին նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ
Նախագահի հրամանագրով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր
Ստուգողական վարժանքներ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ
Մի շարք զորամիավորումներում անցկացվել են մասնագիտական և կրակային պատրաստության պարապմունքներ
Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է․ սպասվում է նոր գնաճ. Սուրեն Պարսյան
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի մոտ և Երևան-Սևան մայրուղու վրա գործում են հսկիչ անցակետեր
Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին. խոսնակ
Ավելին
Ավելին