f

Անկախ

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր նախատեսված է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի շուրջ քվեարկությունը։ Սիրիայի խորհրդարանի խոսնակ Ռամի Սալեհը հայտարարել է, որ Օսմանյան կայսրության պատմությունը լեցուն է Սիրիայի ժողովրդի մաս կազմող տարբեր ազգությունների ջարդերով՝ հայեր, ասորիներ և այլք։

Խոսնակ Սալեհը «Ուաթան» թերթին հայտնել է, որ խորհրդարանն ավելի վաղ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը և հարգանքի տուրք մատուցել հայ զոհերի հիշատակին, սակայն «անհրաժեշտ էր ցեղասպանությունը դատապարտող որոշում կայացնել»։

«Այս իսկ պատճառով այսօր բանաձևը պիտի քննարկվի և քվեարկության դրվի խորհրդարանի նիստի ընթացքում»,- ասել է Սալեհը։

***

Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը այն առաջնորդներից է, որոնք այցելել են Երևան, բայց չեն բարձրացել Ծիծեռնակաբերդ։ Ասադի այցը տեղի էր ունեցել 2009թ․ հունիսին։

«Ասադը այն երեք նախագահներից է, ով այցելելով Երևան, չի բարձրացել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայաստանի արարողակարգը ենթադրում է, որ պաշտոնական այցով Երևանում գտնվող նախագահը պետք է ծաղկեպսակ կամ ծաղիկներ դնի Ծիծեռնակաբերդում: Ասադը Հայաստանում էր պաշտոնական այցով: Նա անտեսեց Հայաստանի արարողակարգը, քանի որ այդ օրերին թուրք-սիրիական հարաբերությունները գագաթնակետին էին, և Ասադը չէր կարող նեղացնել իր թուրք բարեկամներին՝ Աբդուլլահ Գյուլին ու Ռեջեփ Թայյիփ Էրդողանին»,- գրում է Թաթուլ Հակոբյանը։

Հայոց ցեղասպանության ճանաչում Աշխարհում

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին