f

Անկախ

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ Ես մեղադրում եմ…


Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ես մեղադրում եմ…!

Լսել վարչապետի տխրահռչակ ելույթը փետրվարի 6-ին, սա մեզ չի՞ հիշեցնում ոչ այնքան հեռու պատմական անցյալը:

Վարչապետը հորինել է «հպարտ քաղաքացու» կերպարը՝ սպիտակների գերակայության վտանգավոր թեզը, որը նման է ազգի վեհացնումին՝ «ֆաշիզմի» քաղաքական բնորոշմամբ: Հիշեցնեմ, որ ֆաշիզմը /fæʃɪzəm/ քաղաքական փիլիսոփայություն է, շարժում կամ ռեժիմ, որը հաճախ վեհացնում է մի ազգի և ընդդիմանում անհատին, սատարում է կենտրոնացված ավտոկրատական կառավարությանը, որը ղեկավարվում է առաջնորդի կողմից, խստագույն տնտեսական և սոցիալական կարգավորմամբ և ընդդիմության բռնի ճնշմամբ:

Ո՞ւր եք Դուք առաջնորդում ազգին’ դեպի նեո-ֆաշի՞զմ կամ դեպի, ըստ էության, մոտ նեո-բոլշևի՞զմ: Բայց սրանք այն «իզմերն» են, որոնցում Դուք վախենում էիք խոստովանել: Հետևաբար, «փաշինիզմը» դա սովորական ֆաշիզմ է, երբ նա, ով գալիս է իշխանության, թքում է Սահմանադրության վրա:

Մենք Զեզ հավատացինք, երբ քայլում եիք,

Մենք ուրախ էինք իշխանափոխությանը,

Մենք հավատում էինք Զեր խոստումներին,

Մենք սպասում էինք իրական տնտեսական նվաճումներ,

Մենք կուլ տվեցինք բազմաթիվ սխալներ,

Մենք միշտ սպասում ենք, որ դուք կմիավորեք աշխարհով մեկ ցրված մեր ազգը:

Բայց, երկու տարի անց մենք ունենք այն, ինչ ունենք:

Բազմաթիվ հպարտ և անհպարտ քաղաքացիներ, սպիտակներ և սևեր, ովքեր ոչ մի կապ չունեն նախկին իշխանությունների հետ, այսօր հիասթափված են և հիանալի հասկանում են պետությանը սպասող վտանգները:

Այսօր «լուռ մեծամասնությունն» է բարձրաձայնել, որ Հայրենիքը վտանգված է!

Ձեր ելույթը Ազգային ժողովի նիստում բացեց բոլորի աչքերը:

Էմիլ Զոլայի հայտնի խոսքը J’accuse…! (Ես մեղադրում եմ…!) Ֆրանսիայի նախագահին՝ Ալֆրեդ Դրեյֆուսի կեղծված գործի վերաբերյալ, այսօր դարձել է արդիական մեր ազգի համար: Եվ ես ինձ թույլ եմ տալիս, քանի որ Սահմանադրությունը ոտնահարված է, ուղղել այս խոսքը, ես մեղադրում եմ Զեզ հակասահմանադրական և չապացուցված հետապնդումներում Հրայր Թովմասյանին, ում փոխարեն կարող է լինել դու, ես կամ մեկ ուրիշը:

Ես մեղադրում եմ Զեզ և նրանց, ովքեր նստած են «փաշինիզմ»-ի ղեկին և դեռ չեն հասկացել վտանգները, որոնք սպասում են երկրին և մեր ազգին Հայաստանում, Արցախում և սփյուռքում:

ՍԹԱՓՎԵՔ՛

Հարգանքներով,

Վեհարի Սաքանյան

Պրոֆեսոր

ՀՀ Գիտությունների Ակադեմիայի Արտասահմանյան Անդամ

Ֆրանսիա

Վեհարի Սաքանյան բաց նամակ Խմբագրի ընտրանի Ֆրանսիա Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ուրբաթ մարտի 27-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բեդախշան Զոհուրիին
Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››.Խոսրով Հարությունյան
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ
ՄԱԿ-ը 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են ներկայացրել
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է. Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Առցանց քննարկում` «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով:
Դիմացեք, ժողովուրդ ջան․ Արթուր Վանեցյան
Գյումրիում ծանրոցներ են հատկացնելու օրվա հացից զրկվածներին
Ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին,որոնք չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին
ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի գրությունը կորոնավիրուսից պաշտպանվելու մասին
29-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վարդ գողացողներին ոստիկանները բռնել են
Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց
«Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր»․ Ա․ Ղազինյան
Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից
Covid-19-ի դեմ պայքարում քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության սկզբունքները․ freedomhouse.org
Ավելին
Ավելին