Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Ֆինլանդիայից Մատի Էլիաս Կուոսմանենի հետ: Ալեքսանյանը հաղթանակ տոնեց 8:1 հաշվով: Հայ ըմբիշը կմրցի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Թուրքիան ներկայացնող Կերեմ Կամալի:
82 կգ քաշում Ռուբեն Ղարիբյանը քառորդ եզրափակչում 5:3 հաշվով զիջեց Իտալիան ներկայացնող Չիրո Ռոսոյին: