f

Անկախ

Ինչպես 70-ամյա գերությունից ազատագրվեց պատմական Քարավաճառը


1993 թ.մարտի 27-ին Լեռնային Ղարաբաղի բանակային ստորաբաժանումները սկսեցին Քարվաճառի ազատագրման մարտական գործողությունները: Մի քանի օր տևած գրոհների արդյունքում, ի վերջո, թուրքաթափ արվեցին հարակից գյուղերը, և արդեն ապրիլի 1-ի երեկոյան մեր ուժերը բարեհաջող ազատագրեցին նաև Քարվաճառը: Իսկ ապրիլի 5-ին դուրս եկան Օմարի լեռնանցք:

Խնդիրը մեկն էր. ինչպես Լաչինի միջանցքին սպառնացող վտանգը, այնպես էլ Մարտակերտի ուժերի թիկունքը վնասազերծելու նպատակով ոչնչացնել Քարվաճառի ռազմական հենակետերը: Տեղին է հիշել, որ դեռևս 1992 թ. հունիսի 13-ին` Շահումյանի բռնազավթումից հետո, թշնամին ճեղքեց նաև Մարտակերտի սահմանները, ինչի հետևանքով շատ գյուղեր դատարկվեցին:

Պատմական այս տարածքի ազատագրման կարևորության մասին ես չէ, որ պիտի գնահատական տամ: Դրա անհրաժեշտությունը ժամանակին զգացել են մեր ռազմական գործիչները և ուշացումով, բայց հավուր պատշաճի լուծել այդ խնդիրը: Լավ է ուշ, քան երբեք:

Հակառակորդը քաջ գիտակցում էր, որ Մարտակերտն իրենց համար Ստեփանակերտ, իսկ մեր ուժերի համար Քարվաճառ տանող ճանապարհն է, ուստի այդ ուղղությամբ մեծ ուժեր էր կենտրոնացրել: Իսկ եթե հիշենք, որ Մարտակերտի հարևանը արևելքից Աղդամն էր, արևմուտքից` Քարվաճառը, իսկ հյուսիսից` արդեն բռնազավթված Շահումյանը, ապա շրջանի օրհասական վիճակն ավելի պատկերավոր կդառնա:

Այնուհանդերձ, 1993 թ.փետրվարի առաջին տասնօրյակին ղարաբաղյան ուժերը կոտրեցին թշնամու դիմադրությունը և արդեն փետրվարի 13-ին ազատագրելով Չլդրան-Կիչան գյուղերը` դուրս եկան Մարտակերտ-Քարվաճառ մայրուղու Դրմբոն հատվածը, իսկ արդեն 19-ին` պատմական Խաչենի իշխանանիստ Հաթերք գյուղը:

Զգալով հասունացող վտանգը` ադրբեջանական բանակի հրամանատարությունը հյուսիսարևելյան մարտագծում ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղելու նպատակով Քարվաճառում տեղակայված խմբավորումներին առաջադրանք էր տվել թիկունքից հարվածել Մարտակերտի շրջանում տեղակայված ուժերին: Դա ստիպել էր բանակի հրամանատարությանը որոշ ժամանակով հետաձգել «Պուշկին յալ» և «Վիշկին յալ» բարձունքների գրավումը, որտեղ թեժ մարտեր էին ընթանում նաև «Տելեվիշկայի» ուղղությամբ: Մերոնց չէր հաջողվում այն վերցնել, որովհետև թուրքերն այդ ուղղությամբ նետել էին իրենց ռազմական ընտրանին: Դրա համար չէին խնայում ո՛չ արկ, ո՛չ էլ մարդկային ուժ, գիտակցելով, որ այդ բարձունքները կորցնելով` կորցնում են նաև շրջկենտրոնը: Առաջընթաց չկար: Այստեղ էր նաև Ավոն, բայց պատրաստվում էր մեկնել Քարվաճառ` մասնակցելու այդ ուղղությամբ իրականացվող մարտական գործողություններին: Փետրվարի 28-ին լուրեր հասան, որ Ավոն, թեև վիրավորներ ունի, բայց շատ է խորացել դեպի Քարվաճառ:

Գարնանային օրը լցված էր հրանոթների խուլ դղրդյուններով: Ավոն ռացիայով ղեկավարում էր Չարեքտարի գրավումը: Իսկ թուրքերը կատաղի դիմադրում էին: Ճանապարհներն ականապատված էին: Բայց ոչ մի խոչընդոտ չէր կասեցնի Ավոյի առաջխաղացումը: Իսկ երբ ազերիների կապից իմացավ, որ նրանց փամփուշտներն արդեն վերջանում են, հրամայեց. «Հարվածեք և մտածեք միայն առաջ գնալու մասին»:

Ապրիլի 1-ին մերոնք հայտնեցին, որ Քարվաճառը Գանձակին կապող խաչմերուկում են: Վերադասից էլ պատասխանեցին, որ ճանապարհը չփակեն, որպեսզի խաղաղ բնակչությունը հեռանալու, տարածքը թողնելու հնարավորություն ունենա: Ավոն էլ իր հերթին էր բղավում. «Խաղաղ բնակչությանը չխփեք: Մի բարձրախոս տվեք, որ հայտնեմ` իրենց կյանքին վտանգ չի սպառնում, միայն թե թողնեն այս հողը»:

Սրընթաց առաջխաղացումն ակնառու էր, ինչպես որ ակնառու էր թուրքերի բարոյալքումը` թույլ դիմադրությունը: Իսկ մեր տղաների ոգին գագաթնակետին էր հասել, որովհետև քաջ գիտակցում էին, որ ազատագրում են 70 տարի առաջ մեզանից զավթած հողերը, եկեղեցիները, որոնք այդքան ժամանակ անկենդան իրենց գալստյանն էին սպասում: Եվ այդ հանդիպումը, թեև ուշ, բայց կայացավ:

Ընթերցողին հիշեցնեմ, որ երբ Ստալինի և Նարիմանովի ջանքերով 95 տոկոս հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը, հայ բնակչության կամքին հակառակ, Ադրբեջանի կազմ մտցվեց, բողոքի հզոր ալիք բարձրացավ: Արդյունքը եղավ այն, որ Արցախի մի մասը 1923 թ. հուլիսի 7-ին ինքնավար մարզ հռչակվեց, բայց մարզի մեջ չմտցվեցին ո՛չ Շահումյանի շրջանը, ո՛չ էլ Գյուլիստանը: Մարզի կազմում չընդգրկվեցին նաև Արցախի արևմտյան մասը, այժմյան Քարվաճառն ու Քաշաթաղի (Լաչինի) շրջանները:

1993 թ. ապրիլի 1-ի երեկոյան, ի վերջո, խախտվեց տասնամյակների լռությունը, և մեր մարտիկներն արդեն Քարվաճառ մտան: Մտան այն ժամանակ, երբ վերջին բնակիչը դուրս էր եկել քաղաքից: Թույլ էին տալիս մարդատար մեքենաներով անվտանգ հեռանալ: Բայց հեռացող խաղաղ բնակչության մեջ, այնուամենայնիվ, նշմարվում էին կնոջ համազգեստով փախչող թուրք ասկյարներ: Այո, Քարվաճառը լիովին ազատագրվեց, սակայն մինչև հունիսի 26-ը հետաձգվեց «Պուշկին յալի» ազատագրումը, քանի որ այս տարածքում ոչ մի հրամանատար չէր մնացել: Իսկ հունիսի 27-ին արդեն ազատագրվեց նաև Մարտակերտը:Այդ ծանր,բայց հաղթական օրերին Հայաստանի պաշտպանության նախարարը նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն էր, որը 1992թ ամռանը արցախյան պատերազմում բազմաթիվ կորուստներից հետո ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը։

Այո, բոլորի ուշադրության կենտրոնում Քարվաճառն էր: Այդ հարցը վերջնականապես պիտի լուծվեր, որպեսզի ոչ միայն վերականգնվեր պատմական արդարությունը, այլև արցախցու հանգիստ ու խաղաղ ապրելու իրավունքը: Բայց արի ու տես, որ կարճ ժամանակ անց, ավելի ստույգ` 1993 թ. հունիսի 12-ին, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այն հանձնելու պարտադրանք պիտի ներկայացներ Ռոբերտ Քոչարյանին: Ահավասիկ Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թ. փետրվարի 17-ի անսպասելի գաղտնազերծումից մի երկու դրվագ: 1993-ի հունիսի 12-ին Գորիսում կայացած հանդիպման ժամանակ հանրապետության առաջին նախագահը պարտադրում է հանձնել Քարվաճառը, քանի որ այդ էին պահանջում միջազգային կառույցները, և նախագահն էլ խոստացել էր, որովհետև հավատացած էր` դա է Հայաստանի միակ փրկությունը, հարցի լուծումը: Ժամանակը ցույց տվեց, որ ո՛չ Քարվաճառը հանձնվեց, ո՛չ էլ Հայաստանը կործանվեց: Փոխարենը հասկացանք, որ Ղարաբաղի հովերով իշխանության եկած նախագահը դավաճանեց իր սկզբունքներին:

Ինչևէ, Մարտակերտով Դադիվանք, այնուհետև Քարվաճառ (հիմա արդեն Շահումյանի շրջան) հասնելու համար պարտադիր պիտի անցնես Զարդախաչ, Չափար, Գետավան, Չարեքտար գյուղերի անբարեկարգ ճանապարհներով, քանի դեռ չի ավարտվել Վարդենիս-Քարվաճառ ավտոմայրուղու շինարարությունը:

Գետավանում անցորդին աչքով է անում բարձունքին թիկնած Հաթերքը, իսկ ձախից` գերված Մռավը: Իսկ ոլորապտույտ ճանապարհի մշտական ուղեկիցը Թարթառն է` երբեմն մեղմ, երբեմն էլ ափերից դուրս եկած:

Ահա Չարեքտարը, որի համար արյունահեղ կռիվներ են եղել, որտեղից միշտ ռմբակոծության են ենթարկվել ներքևում փռված հայկական գյուղերը:

Իսկ այս տարածքի հայկականության մասին աղաղակող, առաջին դարի կնիքն իր վրա կրող Դադիվանքի բերդապարիսպների նմանվող լեռներն ու անտառները յուրօրինակ ձեռագիր ունեն: Սրածայր, բարձր, կտրվածքներով... Ըստ ավանդության` 1-ին դարում քրիստոնեություն տարածելու նպատակով այստեղ է գալիս Թադեոս առաքյալի աշակերտներից մեկը` Դադին, և նահատակվում է: Հետագայում նրա գերեզմանին կառուցում են վանք, որն ի պատիվ նրա կոչվում է Դադիվանք:

Արդեն 27 տարի է, ինչ այդ տարածքի ամեն բնակիչ, քար ու թուփ շնչում, ապրում է հայավարի:

Ամալյա Եդիգարյան

անցյալից արցախյան պատերազմ Քարավաճառի ազատագրում Վազգեն Մանուկյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին