f

Անկախ

Մեղավորության կանխավարկած


Արդյո՞ք կան հստակ սահմանված և աշխարհի բոլոր ազգերի ու ժողովուրդների կողմից հասկանալի, ընկալված և ընդունված օբյեկտիվ չափանիշներ ու նորմեր, ըստ որոնց կարելի է հավատալ, կամ չհավատալ նրան, ով կփորձի ապացուցել իր գույքի ձեռք բերման օրինականությունը:
«Նոր մշակելու են», «...այլ երկրի փորձ...», «միջազգային պարտավորություններ...» և այլ բարբառումները այստեղ բացարձակ անընդունելի են մի քանի պատճառներով: Նախ չեք կարող գտնել ևս մեկ այնպիսի երկիր, որն իր բոլոր հատկանիշներով, սոցիալ-քաղաքական, տնտեսական ու պատմական հետագծով նույնական կլինի Հայաստանի հետ, այնտեղ ապրելիս կլինեն միայն հայեր, և այնտեղ կիրառվել է այսպիսի իրավակարգավորում:

Երկրորդ` որքան էլ իրավագետներն ու «քաղհասարակության» ներկայացուցիչները խճողված ձևակերպումներով ու բանաձևումներով փորձեն այս գործընթացին այլ նկարագրություններ տալ, այն, ըստ էության, եղել, և մնում է, որպես ինչ-որ մարդկանց գույքը բռնի կերպով օտարելու և խլելու գործընթաց, և ոչ ավելին:

Երրորդ, ամենակարևորը` արդյո՞ք այսօր գույքը պետությանը «նվիրողները», սեփականազրվողները, կամ նրանց ժառանգները չեն սպասելու հարմար քաղաքական պահի, որպեսզի հետ ստանան փաստորեն անօրինական ճնշման տակ, ըստ էության` բռնի կերպով, առանց դատարանի վճռի իրենցից օտարված (կամ իբր` իրենց կողմից պետությանը նվիրաբերած ) գույքը, և մի բան էլ ավելին... ( անկախ գույքի օրինականությունից ): Որևէ մեկը կասկածու՞մ է... Այս նույն տրամաբանության մեջ որևէ մեկը պատկերացնու՞մ է, թե ինչ հետևանքներ կունենա այս դեպքում սեփականության արդեն, ըստ էության, բռնի կերպով օտարումը` խլումը: Ահա, ա՛յ այստեղ աշխարհի շատ և շատ երկրների ու ազգերի օրինակները շատ ավելի ուսանելի են:
Չորրորդ` իսկ եթե սխալվեցի՞ն, որն ամենահավանականն է, հաշվի առնելով այն, թե ովքեր են այս նողկալի և ազգադավ գործընթացի հեղինակներն ու իրագործողները, ապա` տուժած մարդիկ ումի՞ց են հետ պահանջելու իրենց տարիների քրտինքով ձեռքբերածը: Մի՞թե պարզ չէ, որ ազգովի մտնելու ենք սերնդեսերունդ ահագնացող արյունալի վրիժառության փուլ: Հաջորդ փուլում` խլելու են խլողից, ( սա լավագույն դեպքում, վատագույն դեպքում արյունալի վրիժառությունների ականատեսն ենք լինելու ) և այդպես շարունակ... Անցումային արդարադատություն, հիմա մեղավորության կանխավարկած եթե եղավ, Հայաստանի վրա խաչ պիտի քաշենք: Այլևս խոսելու և քննարկելու նյութ չի լինի: Հայաստանում դրա համար որևէ օբյեկտիվ հիմքեր չկան, պարզապես գոյություն չունեն: Դա մարդու համար չէ, դրա ոչ մի տարրը առավել ևս հայ տեսակի համար կիրառելի չէ: Հայ ազգին ներսից պառակտելու, և` քաոս, երկարատև անկառավարելի իրադրություն, ներազգային, ներցեղային ոխերիմ թշնամություն հրահրելու, արյունալի տևական վախկանալիա ստեղծելու ուղիղ ճանապարհն է: Նույնիսկ այնքան վտանգավոր չէ զանգովի ամենաայլանդակ արդարադատությունն ու դիկտատուրան, որքան դա: Դա նշանակում է կործանում` ուղիղ ճանապարհ դեպի դժոխային հասարակական հարաբերություններ, պառակտում և ներազգային անդառնալի թշնամանքի սերմանում: Հավանաբար սա է պատճառը, որ այդ գործին ջանասիրաբար լծվել են ամենահայատյաց դեմքերը և նրանց հարող ուժերը: Արդեն կասկած չկա: Դա այս ամենի վերջակետն է լինելու: Եվ վերջինը: Եթե որևէ մեկին թվում է, թե իրավագիտության մեջ, իրավակիրառ պրակտիկայում, կամ որևէ այլ հասարակական հարաբերությունները կարգավորող ոլորտում ( և ոչ միայն ) ազգային բաղադրիչը, ազգային հոգեկերտվածքը, մշակույթը, կենցաղային մտածողությունն ու կենսակերպը, կարճ ասած` էթնիկ հոգեբանությունն ու գենետիկ հիշողությունը կարելի է անտեսել, ապա` նա լավագույն դեպքում միամիտ է, իսկ վատագույն դեպքում` պարզապես ապուշ է, ոչ միայն դիլետանտ, այլ` շարքային ապուշ: Իսկ եթե հասկանալով են անում, ապա` դա այլ բնորոշում պիտի ստանա, իր բոլոր ծանր քրեաիրավական հետևանքներով: Պետք չէ իրավագետ լինել, որպեսզի մի տարրական բան ընկալել. մարդուց, հայ մարդուց` անհիմն, առանց դատ ու դատաստանի, պարզապես անձնական հակակրանքի, կամ որևէ այլ դրդապատճառներով ու «հիմնավորմամբ», առանց իր համաձայնության` բռնի կերպով, ( անկախ սեփականության ծագման օրինականությունից ) սեփականություն խլելը հավասարազոր է հոր աչքի առաջ ամբողջ ընտանիքին բռնաբարելուն: Իսկ թե ինչ կարող է լինել դրա հետևանքով` կարելի նույնիսկ չքննարկել: Մանավանդ բոլորն էլ արդեն ընկալել և հասկացել են, թե ովքեր պիտի լինեն նրանք, ովքեր իբր պիտի «հավաստի» և «համոզիչ» համարեն այս կամ այն «մեղավորի» կողմից իր սեփականության ծագման մասին հիմնավորումները: Ավելին` բոլորն էլ շատ լավ պատկերացնում են, թե ովքեր կարող են լինել այդ բռնազավթված գույքի պոտենցիալ «գնորդները»:
Սա կլինի ազգի և պետության վերջը...

Աղվան Պողոսյան ՖԲ Գրառում Հայաստան Մարդու իրավունքներ Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Տարօրինակ զույգեր
Ուրբաթ մարտի 27-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բեդախշան Զոհուրիին
Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››.Խոսրով Հարությունյան
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ
ՄԱԿ-ը 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են ներկայացրել
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է. Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Առցանց քննարկում` «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով:
Դիմացեք, ժողովուրդ ջան․ Արթուր Վանեցյան
Գյումրիում ծանրոցներ են հատկացնելու օրվա հացից զրկվածներին
Ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին,որոնք չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին
ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի գրությունը կորոնավիրուսից պաշտպանվելու մասին
29-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վարդ գողացողներին ոստիկանները բռնել են
Նուբար Աֆեյանը գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք ստանալու հույս հայտնեց
«Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր»․ Ա․ Ղազինյան
Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից
Ավելին
Ավելին