f

Անկախ

Փարսադանյանական սրբացած մասունքներ


Գյուղում իմ հայրական տանն եմ: Կրկին պարուրված կարոտի զգացումով նայում եմ գրապահարանի կողմը: Ո՞վ զարմանք. գրքերի մի խումբ կարծես առնձնացել են ու այդ խմբում բոլոր գրքերընույն վերնագիրն ունեն՝«Սրբացած մասունքներ»: Դրանք Ալբերտ Փարսադանյանի ինձ և ընտանիքիս հասցեագրված սրտաբուխ ընծայագրերով 16 գրքեր են, իսկ մեկը՝«Շնորհավոր նոր տարի» առանց ընծայագրի՝ հիվանդ էր, չկարողացավ գրել:

Փետրվարի 10-ը Ալբերտ Փարսադանյանի ծննդյան օրն է: Կդառնար 90 տարեկան, բայց 79-ն էին նրա երկրային գարունները: 2009 թվական: Ինձ հետ կարծես որբացան Լոռիձորի. «Պղնձիֆրոնտում» - «Լոռի» - «Թումանյանական աշխարհ» տարեգրի անցած դարի          50-ական թվականների էջերը՝իրենցխունացող հավաքածուներում պահելով Ալբերտ Փարսադանյանի մատնահետքերը և մտքի սլացքը:

Աստծո ընտրյալ էր` իբրև մտավորական, աստվածային հավաքականություն էր` իբրև մարդ, ընկերու բարեկամ:

Հավե՛րժ հիշատակ ու խաղաղություն նրա աստվածային ոգուն, անմահության գուշակություններով և հորդորներով լեցուն նրա 450 աքրոստիքոսներին, մշտավառ կանաչ լույս նրա գրական հետագծին, հավերժության դափնիներ նրա սրբացած մասունքներին, արժևորում ունոր կյանք թղթապանակներում խնամքով դարսված նրա ձեռագրերին, թեմատիկ բազմաթիվ հավաքածուներին:  

Արձակագիր, լրագրող Հրաչյա Մաթևոսյանը 1978թ. հրապարակած իր «Մաճկալներ» գիրքը Ալբերտ Փարսադանյանի ծննդյան 65-ամյակի օրը /10.02.1995թ./ ընծայագրել է նրան հետևյալ խոսքերով. «Ալբե՛րտ Փարսադանյան, ականջդ բեր` ասեմ. բոլորիս համար դու եղար մեր լեզվի, մերմտքի մաճկալը, բայց բոլորի նման դու էլ ծնվեցիր և ապրեցիր դաժան դարում»: Մաճկալի սիրով` քո երկրացի Հրաչյա Մաթևոսյան:

Իրոք, դաժան էր դարը, բայց փարսադանյանական մայրամուտը իր կանխատեսածից էլ պայծառ եղավ, ու դրանով էլ ապրողներս փորձում ենքսփոփել մեր անկոտրում վիշտը:

Հոբելյանական անդրադարձս ուզում եմ ավարտել հոբելյանին հասցեագրված կյանքից վաղաժամ հեռացած, բանաստեղծ Արարատ Այվազյանի «Սիրելիընկերոջս՝ հիշատակ» բանաստեղծությունից մի քառատողով.

... Մենք մահինն ենք, մահը մերը,

Վաղանցուկ են փառքն ուսերը,

Միայն բարի, լավ գործերը

Հավիտյան անուշ կմնա:

 

 

Վաղարշակ Ղորխմազյան

 

Վաղարշակ Ղորխմազյան Ալբերտ Փարսադանյան տարեդարձ

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին