Տարբեր լրատվամիջոցներում, ֆեյսբուքում կարդացի հայ ականավոր մտքի գիգանտ քաղաքական, հասարակական գործիչների ինքնավստահ կարծիքները ընդհանրապես հանրաքվեների և մասնավորապես ՍԴ-ի հարցով հանրաքվեի մասին․ «ժողովրդի կարծիք, թող ժողովուրդը որոշի, ժողովուրդը շատ լավ հասկանում է, հանրաքվեներից խրտնում են ֆաշիստները, տգետները, բոլշևիկները․․․և այլն»։ Շարքը կարելի է անվերջ շարունակել։
Իսկ ի՞նչ են կարծում «ժողովրդավարություն» բառն անգիր արած մեր «գերազանցիկները», եթե ժողովրդական հանրաքվեի դրվեն հետևյալ հարցերն, ինչպե՞ս կքվեարկի ժողովուրդը․
Կո՞ղմ եք, որ Հայաստանում․
-Վերականգնվի մահապատիժը,
-Իրականացվեն խոշտանգումներ,
-Անհրաժեշտության դեպքում ծեծել կնոջը,
-Թույլատրել աղջիկ երեխաների անարգել աբորտները։
Կո՞ղմ եք, որ Հայաստանը․
-Միանա Ռուսաստանին,
-Միանա ԱՄՆ-ին։
Գրազ կգամ, որ վերոնշյալ հարցերով հանրաքվեները դրական արդյունք կգրանցեն։
Արդ, արդյոք այդ գործիչներն իրո՞ք նվիրված են «ժողովրդավարությանը», թե իրենց հասանելիք «գրիչն» են նվիրում Սիրելի Առաջնորդին։ Մեկ էլ տեսար նկատեց․․․