Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու կազմը Եվրոպայի առաջնության համար հայտնի է: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` Միհրան Ջաբուրյանը 57 կգ, Արսեն Հարությունյանը 61 կգ, Վալոդյա Ֆրանգուլյանը 65 կգ, Գևորգ Մխեյանը 70 կգ, Հրայր Ալիխանյանը 74 կգ, Արման Ավագյանը 79 կգ, Հովհաննես Մխիթարյանը 86 կգ, Մարզպետ Գալստյանը 92 կգ, Սարգիս Հովսեփյանը 97 կգ, Լևան Բերիանիձեն 125 կգ:
Եվրոպայի այս տարվա առաջնությունը կկայանա Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 10-16-ը: