Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 20438-ը, իսկ զոհերի թիվը 425 է կազմել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի առողջության պետական կոմիտեին: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ 20438 հիվանդներից 2788-ը գտնվում է ծանր վիճակում, 425-ը մահացել են, իսկ 632 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից:
Այսպիսով, վերջին օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության 3235 նոր դեպք: Փետրվարի 3-ին իշխանությունները հաղորդել են 17205 հիվանդների և 361 մահացածների մասին:
Բացի այդ, հայտարարվել է կորոնավիրուսի կասկածանքով ևս 23214 դեպքի մասին:
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսն է դարձել: