f

Անկախ

Մաղթում եմ Ձեզ ուրախ ժամանց Սահմանադրության հետ վտանգավոր խաղերում.Գոռ Հովհաննիսյան


Ինչո՞ւ է պարտադիր միջազգային պայմանագրերի և Սահմանադրության փոփոխությունների ՆԱԽՆԱԿԱՆ սահմանադրական վերահսկողությունը (անգամ եթե դա Սահմանադրության մեջ բառացիորեն նշված չլիներ)

1. Միջազգային պայմանագրերի մասով

Եթե պետությունը վավերացնի միջազգային պայմանագիրը՝ առանց ՆԱԽԱՊԵՍ դրանով ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունը ՍԴ-ի կողմից ստուգվելու, ապա դրանց հակասահմանադրականության դեպքում կկանգնի հետևյալ լուրջ պրոբլեմի առաջ։

Միջազգային իրավունքում պետությունն իրավունք չունի հրաժարվելու իր միջազգային իրավական պարտավորությունների կատարումից՝ վկայակոչելով դրանց հակադրվող ազգային իրավունքը։ Հրաժարվելու դեպքում կենթարկվի միջազգային իրավական սանկցիաների։

Արդյունքում պետությունը կհայտնվի անելանելի վիճակում. կա՛մ պիտի կատարի իր միջազգային պարտավորությունները և դրանով անխուսափելիորեն խախտի Սահմանադրությունը, կա՛մ հարգի Սահմանադրությունը և ենթարկվի միջազգային իրավական սանկցիաների։ Նման հիմար վիճակում չհայտնվելու համար պետք է ուղղակի նախապես դիմել ՍԴ։

Համեմատություն գերմանական իրավունքի հետ. գերմանական սահմանադրական իրավունքում գոյություն չունի իրավանորմերի նախնական վերահսկողություն։ ԲԱՅՑ Գերմանիայի Դաշնային ՍԴ-ն օրենքով որևէ տեղ չնախատեսված բացառություն է անում միջազգային պայմանագրերի համար վերևում նշված անելանելի հիմար վիճակից խուսափելու համար։

2. Սահմանադրության փոփոխությունների մասով

Երբ օրենսդիրն օրենք է փոփոխում, ապա նա կաշկանդված է Սահմանադրությամբ։ Օրենքի ցանկացած փոփոխություն, որը հակասում է Սահմանադրությանը, անվավեր է (սա գիտեն բոլորը)։ Սահմանադրությունը փոփոխելիս առաջին հայացքից կարծես ոչնչով կաշկանդված չենք, ախր հենց Սահմանադրությունն ենք փոփոխում. Սահմանադրությունից բարձր ուրիշ ակտ չկա երկրում։

Բայց դա միայն առաջին հայացքից է այդպես։ Սահմանադրության փոփոխությունները նույնպես սահմաններ ունեն, ամեն ինչ չի կարելի փոխել Սահմանադրության մեջ։ Եվ այդ սահմանները գծում են Սահմանադրության անփոփոխելի դրույթները։ Դրանք ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան Սահմանադրության մյուս նորմերը։ Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունները, որոնք հակասում են այդ անփոփոխելի դրույթներին, նույնպես անվավեր են։

Եթե պետությունը փոփոխի Սահմանադրությունը առանց ՍԴ-ում նախապես ստուգել տալու այդ փոփոխությունների սահմանադրականությունը (էս դեպքում համապատասխանությունը միայն անփոփոխելի դրույթներին), ապա այդ փոփոխությունների հակասահմանադրականության դեպքում կրկին կհայտնվի վերին աստիճանի հիմար վիճակում։ Այդ հակասահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահից կդառնան գործող սահմանադրական իրավունք, որոնցով կաշկանդված կլինեն բոլոր պետական մարմինները։ Արդյունքում կունենանք հակասահմանադրական սահմանադրական իրավունք: Պետական մարմինները ստիպված են լինելու կիրառել այդ հակասահմանադրական սահմանադրական նորմերը՝ խախտելով Սահմանադրության անփոփոխելի դրույթները, որոնք կազմում են մեր պետության ողնաշարը։ Հետևաբար, չկա պետության ողնաշարը կոտրելու ավելի կարճ ճանապարհ, քան Սահմանադրությունը փոխելը առանց այդ փոփոխությունների սահմանադրականությունը ՆԱԽԱՊԵՍ ստուգելու։

Ավելին, հնարավոր չի լինի ազատվել այդ հակասահմանադրական սահմանադրական դրույթներից նաև հետագա վերահսկողության միջոցով։ Նախ՝ գոյություն չունի գործող սահմանադրական նորմերի սահմանադրականության ստուգման վարույթ։ Երկրորդ՝ քանի որ ՍԴ-ն ինքը կաշկանդված է Սահմանադրությամբ, ապա նա չի կարողանա հակասահմանադրական ու անվավեր ճանաչել այն նորմերը, որոնցով ինքը կաշկանդված է։ Արդյունքը՝ պետական ինքնասպանություն։

Ո՞րն է այս ամենի տրամաբանական հետևությունը. ՈՉ ՄԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԱԽՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՈՉ, ԴԱ ՊԱՐՏԱԴԻՐ Է, ՆԱԽ, ԸՍՏ ՏԱՐՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏՈ՝ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ։

Մաղթում եմ Ձեզ ուրախ ժամանց Սահմանադրության հետ վտանգավոր խաղերում։

ՖԲ Գրառում Սահմանադրություն Գոռ Հովհաննիսյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին