f

Անկախ

Հանրային խորհրդի անդամները հակադարձում են Ստյոպա Սաֆարյանին


Օրերս Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել․ «Հրայր Թովմասյանի հնարավոր հեռանալու դեպքում ՍԴ-ն ունենալու է այնպիսի նախագահ, որպիսին ունի Հանրային խորհուրդը»:

Գրառումն ակնհայտորեն դուր չէր եկել ՀԽ նորանշանակ նախագահին, և վերջինս որոշել էր հակահարված տալ Պեպանյանին՝ օգտագործելով փորձված ու պրիմիտիվ մեթոդներ՝ սևացնել նախկին արածները, վատաբանել, ցեխ շպրտել Հանրային խորհրդի կատարած աշխատանքներին։

Ստյոպա Սաֆարյանը Պեպանյանի գրառման ներքո հարց էր բարձրացրել․

«Այդ ե՞րբ եք ձեր վճարովի գործը թողել ու մեր/իմ նման սեփական գրպանի հաշվին գնացել մարզեր, մարդկանց լսելու․․․»։

Ապա հավելել էր․ 

«Հա, մոռացա ասեմ, ՀԽ պատմության մեջ առաջին անգամ Հանրային խորհուրդն է գնում դեպի հանրությունը մարդկանց "մանրմունր" խնդիրներ լուծելու։ Ես եմ մեղավոր, որ չեմ դնում հանրությանը ցույց տալիս, թե ինչպես եք աշխատել, կասեի՝ հանրության դեմ, ու ինչ սարսափելի ժառանգություն եմ ստացել։ Այ, այդտեղ մեղավոր եմ։ Շուտով սխալս կուղղեմ»։

Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունների վերաբերյալ Անկախ-ը մեկնաբանություններ խնդրեց Հանրային խորհրդի հնաբնակ անդամներից։

ՀԽ անդամ Յուրի Ջավադյանը, որը խորհրդում է կառույցի հիմնադրման օրվանից և ՀԽ նախորդ կազմում եղել է նաև ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը, Ստյոպա Սաֆարյանի՝ «իր գրպանի հաշվին» գյուղեր մեկնելու հայտարարության վրա ծիծաղեց․

«Մենք տասը տարի ենք մեր գրպանի հաշվին գնացել գյուղեր, այն էլ սահմանամերձ,-ասաց Ջավադյանը,-ոչ միայն գնացել ենք, այլև տեղում ուսումնասիել ենք խնդիրները, որից հետո որոշումներ ենք ընդունել և ուղարկել կառավարություն։ Սահմանամերձ գյուղերի հետ կապված հսկայական հարցեր ենք լուծել։ Մեր հանձնաժողովի հիմնական գործողությունները եղել են 

արտագնա նիստերը, հատկապես սահմանային գյուղեր, և մենք դա արել ենք մեր միջոցներով, առանց պետբյուջեից որևէ լումա ծախսելու»։

Հանրային խորհրդի անդամ Անահիտ Աղոյանն էլ Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունների վերաբերյալ ասաց հետևյալը․

«Մեր մեծերն ու ուսուցիչները մեզ մի լավ խորհուրդ են տվել՝ խոսելուց առաջ մի պահ դադար տալ, մտածել, հետո խոսել։ Ստյոպա Սաֆարյանը նման բաներ հայտարարելուց առաջ ամենայն հավանականությամբ այդ դադարը չի առել, հակառակ դեպքում այդպես չէր խոսի, որովհետև ամենավատ ՀԽ-ն անգամ չէր կարող հանրության դեմ աշխատել։ Կարող էր ավել կամ պակաս արդյունավետ աշխատել, բայց դեմ աշխատել հանրությանը, դա արդեն չմտածված խոսք է»։

Աղոյանի խոսքով՝ Ստյոպա Սաֆարյանի նշանակումից հետո օբյեկտիվ պատճառաբանությամբ դեռևս հնարավոր չէ գնահատել, թե որքանով է արդյունավետ աշխատում ՀԽ-ն և որ չափով է գնում դեպի հանրություն։ Ինչ մնում է նախկինի թողած ժառանգությանը, ըստ Աղոյանի, դա չափելի է փաստերով։

«Ընդամենը խորհուրդ կտամ Ստյոպա Սաֆարյանին աշխատել, հետո խոսել, թեկուզ իր շահերից ելնելով, որպեսզի հետո հնարավոր լինի համեմատել ու տեսնել, որ երբ աշխատում ես, խոսելու ժամանակ չի մնում»։

ՀԽ անդամ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի համար անսպասելի էին Ստյոպա Սաֆարյանի գնահատականները։ 

«Ես կարող եմ խոսել կրթության և գիտության ոլորտում կատարված աշխատանքների մասին։ Մշտապես եղել են քննարկումներ թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունների օրոք։ Նախորդների ժամանակ բարձրացված հարցերի որոշ մասը լուծվել է, ներկա իշխանությունների հետ նույնպես եղել են հանդիպումներ ու քննարկումներ, առայժմ իմ կողմից բարձրացված հարցերին ընթացք չի տրվել, չնայած որ բանավոր ընդունել են։ Իսկ ՀԽ գիտության, կրթության հարցերի հանձնաժողովն այսօր էլ ակտիվ աշխատում է»։

Էդուարդ Ղազարյանն ասաց, որ Հանրային խորհրդում մթնոլորտն այլևս այն չէ, և մտածում է կառույցից հեռանալու մասին։

«Մենք միշտ աշխատել ենք նորմալ, կառուցողական մթնոլորտում և պարբերաբար պատկան մարմինների հետ քննարկել ենք գիտության, կրթության ոլորտի խնդիրները։ Պատկան մարմիններն էլ միշտ շնորհակալ են եղել մեզ պրոֆեսիոնալ քննարկումների, հարցադրումների ու առաջարկությունների համար։ Կրթության և գիտության ոլորտը մշտապես եղել է ՀԽ ուշադրության կենտրոնում։ Ի՞նչ է նշանակում՝ հանրության հետ չենք աշխատել կամ հանրությանը դեմ ենք եղել։ Ինձ համար դա անհասկանալի է»։

ՀԽ անդամ, գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանն ասաց, թե վերջերս են հանդիպել Ստյոպա Սաֆարյանի հետ, և երբ իրենք ներկայացրել են ՀԽ կատարած աշխատանքները,  վերջինս ընդունել է, որ իսկապես կառույցը մեծ գործ է կատարել, և ինքը ծանոթ չի եղել այդ աշխատանքներին ու սխալվել է իր գնահատականներում։

«Հիմա նորից նման բա՞ն է ասում,-զարմացավ Կառլոս Ղազարյանը,- դա կեղծիք է, չի կարելի կեղծել։ Լավ կլինի, որ ինչ-որ աշխատանք կատարեն, հետո խոսեն»։

ՀԽ անդամ, բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանն էլ ՀԽ նախորդ տարիների կատարած աշխատանքը բարձր գնահատեց․

«Հանրային խորհուրդը շատ գործ է արել։ Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով մեր կատարածն արդյունավետ է եղել, բայց դա երկկողմանի պրոցես է․ դու հարցերը ներկայացնում ես իշխանությանը, իշխանությունը պետք է լուծի։ Որքանո՞վ է իշխանությունն այդ հարցերը լուծել, դա արդեն խնդրի երկրորդ կողմն է։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ ՀԽ-ն իր դերակատարությունն իրականացրել է և ապահովել է կապը հանրության հետ։ Մենք հարցեր ենք բարձրացրել, նախարարների հետ ենք հանդիպել, 

վարչապետների հետ ենք հանդիպել, նախագահների հետ ենք 

հանդիպել։ Մի թերացում եղել է, որը գալիս էր Վազգեն Մանուկյանի բնավորությունից․ ինքը չէր սիրում ակտիվ աշխատել մամուլի հետ, ինքը գտնում 

էր, որ դա ռեկլամ է և դրա կարիքը չկա, և շատ գործեր արվում էին, բայց ոչ մամուլով և ցուցադրաբար»։ 

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհանիսյանը, որը 2009-2018 թթ․ ղեկավարել է ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը, ապա 2018 թ․ սեպտեմբերին կառավարության որոշմամբ ընդգրկվել ՀԽ նոր կազմում,  Ստյոպա Սաֆարյանի գնահատականների վերաբերյալ նույնպես բացասական դիրքորոշում հայտնեց․

«Ընդհանրապես մի վատ տենդենց եմ նկատում քարոզչական դաշտում․ կարծես փորձ է արվում մոխրագույնը սպիտակի տեղ անցկացնելու համար այն սև ֆոնի վրա դնել։ Այդպես չի կարելի, առավել ևս, երբ միտումնավոր է այդ սև ֆոնն ու խորապատկերը ստեղծվում։

Հանրային խորհուրդն իր ռեսուրսների շրջանակներում արել է հսկայածավալ աշխատանք։ Մի քանի օր առաջ Ստյոպա Սաֆարայնաի հետ հանդիպման ժամանակ ես բավականին հանգամանալից ներկայացրել եմ ՀԽ գործունեությունը, մասնավորապես քաղհասարակության հարցերի հանձնաժողովի կատարած մի շարք արդյունավետ ծրագրեր ու աշխատանքներ։ Ըստ իս՝ Ստյոպա Սաֆարյանը շատ տպավորվեց ներկայացված աշխատանքներով, ու հիմա զարմանալի է, որ նման կարծիք է հայտնել։

Ցավոք, կարծես մոդայիկ հերոսություն է դարձել անցյալը, այդ թվում անցյալի ձեռքբերումներն ու արժեհամակարգը դատափետելը։ Ուզում եմ բարեկամաբար խորհուրդ տալ հայտնի մտածողներից մեկի ոճով․ Հանրային խորհուրդն արել է այն, ինչ կարողացել է, եթե նորը կարող է, թող անի ավելին և չփորձի հանուն սեփական եսի կարևորման՝ սևացնել նախկին ձեռքբերումներն ու հաջողությունները»։

Հանրային խորհուրդ Ստյոպա Սաֆարյան Արծրուն Պեպանյան Հայաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը և լինել արդյունավետ կարանտինի պայմաններում․ խորհուրդներ հոգեբանից
Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է
Ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի. ապաքինվել է 57 պացիենտ
Նայում են մարդկանց աչքերի մեջ ու խաբում
Երբ ՄԵԾ մարդկանց ներկան տնօրինում են մարդուկները
Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին
Քաղավիացիայի կոմիտեի տված լիցենզիայով Եվրոպա թռչող ոչ մի բորտ երբևէ խնդիր չի ունեցել
Չեմ դիմում ձեզ, որ ի վերջո մարդ դառնաք, քանզի դա ձեր մոտ այլևս չի ստացվի
«Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի էլեկտրամոնտաժողը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու մահացել է
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների  թիվը 156-ի է հասել
Ես պատրաստ եմ պետական մահափորձի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարանՔոչարյանի ֆրանսահայ փաստաբան
Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն
Բժիշկը՝ կորոնավիրուսը կանխելու նպատակով ջրի անհրաժեշտության մասին
Երկու ավիաընկերություններ պարզապես ժամանակավորապես զրկվել են եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից.Տաթևիկ Ռևազյան
Զգուշացում գործող իշխանավորին. Երկիր ծիրանի
Սերգեյ Ավետիսյանի փոխարեն բերևեցին դրեցին տոմսավաճառ Տաթևիկ Ռևազյանին, որը թքած ունի հայրենիքի վրա. Նարեկ Մալյան
Առայսօր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել
Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Թրամփը բացատրել է, թե ինչու բժշկական դիմակ չի կրում
Իմբիրի, սխտորի, կիվիի գինը էական աճել է, բայց խոզի մսի, բենզինի և այլ ապրանքների գներ էլ էական իջել են. Իմ քայլի պատգամավոր
Հանրապետությունում դեռ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում փրկարարները դի են հայտնաբերել
Պոպուլիզմի մահը
Հիմա առաջնային է դարձել մարդակենտրոնությունը ու մարդասիրությունը բոլոր հարթություններում. Արփինե Հովհաննիսյան
Ավելին
Ավելին