f

Անկախ

2020-ը՝ նահանջ տարի․ ինչպե՞ս ճիշտ դիմավորել նոր տարին


2020-ը սպիտակ մետաղական առնետի տարի է։ Ըստ արևելյան օրացույցի՝ այն ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 25-ից։ Առնետի «տիրակալությունը» կավարտվի 2021 թվականի փետրվարի 11-ին։ 

Չինական օրացույցի 12-ամյա շրջափուլի մեկնարկը տալիս է առնետը։ Ուստի առաջիկա տարին կարևորվում է արևելյան օրացույցի բոլոր նշանների համար։ 

Աստղաբանները կարծում են, որ սպիտակ առնետը կգնահատի բոլորի արժանիքները և առաջադրանքներ կտա հորոսկոպյան նոր շրջափուլի համար։ Հենց այս տարի է պետք ծրագրեր մշակել հաջորդ 12 տարիների համար։

Առնետն արևելյան հորոսկոպում

Առասպելի համաձայն խորհրդանիշ  կենդանիներից առաջինը առնետը հասավ Բուդդայի մոտ և ստացավ արևելյան օրացույցի մեկնարկը տալու իրավասությունը։ Արևելքում առնետը ասոցացվում է հարստության ու բարեկեցության,  մաքրության և պարկեշտության հետ։ Այս կենդանուն սիրում և հարգում են։ Չինաստանում առնետն ազգային հերոս է, քանի որ հենց նա սովահար մարդկանց հասցրեց բրնձի հատիկը։ 

Արևելյան ժողովուրդների կարծիքով՝ առնետն առանձնանում է  իր խելքով և համբերատարությամբ, նպատակասլացությամբ և գերազանց հիշողությամբ։ Առնետը գիտի, թե  ինչպես դուրս գա դժվարին իրավիճակներից, ինչպես թերություններն արժանիքների վերածի, կարողանում է վերլուծել, չափազանց պահանջկոտ է իր և շրջապատի նկատմամբ։ Չնայած պրագմատիկությանը, առնետը սիրում է արվեստ, հետաքրքրվում է հոգևոր արժեքներով։ 

Առնետի տարում սովորաբար կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխություններ են տեղի ունենում։ Տարեսկզբին պետք է շրջահայացություն ցուցաբերել և զգուշորեն պլանավորել փոփոխությունները։ Իսկ արդեն գարնանը ճիշտ ժամանակն է իրավիճակը ձեր ձեռքը վերցնելու և մեծ փոփոխություններ նախաձեռնելու համար։ 2020-ին ցանկացած որոշում պետք է իրագործել դրական, պայծառ մտքերով, նաև հարգելով այլոց իրավունքները։ 

Քանի որ առնետը հարստության հովանավորն է, առաջիկա տարին հրաշալի ժամանակ է մեծ գնում կատարելու համար, օրինակ՝ բնակարան, ավտոմեքենա կամ այլ թանկարժեք իրեր։ Քանի որ 2020-ը նահանջ տարի է, բարձունքների հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել ու մեծ ջանքեր գործադրել։ 

Սպիտակ առնետը բարեհամբույր կլինի այն անձանց նկատմամբ, որոնք ամուր ընտանիք են ուզում, կօգնի ընտանեկան ու ընկերական հարաբերություններն ամրացնելու հարցում։ 

Ինչպես զարդարել տունն Ամանորի համար

Առնետը մաքրասեր կենդանի է, ուստի մինչև Նոր տարվա գալը պետք է մանրակրկիտ մաքրել բնակարանը։ Տունը մաքրելիս մեծ ուշադրություն դարձրեք պատուհաններին և մուտքի դռանը, չէ որ հաջողությունն ու բարեկեցությունն այդպես են տուն մտնելու։  Տունը նախապես պետք է մաքրել նաև անպետք իրերից։ 

Տունը մաքրելուց հետո արդեն պետք է մտածել տոնական ձևավորման մասին։ Հատկապես գեղեցիկ ու տեղին կլինեն  բնական նյութերից զարդարանքները։ Իսկ տոնածառը կարող եք զարդարել արծաթագույն և սպիտակ երանգներով։ Քանի որ առնետը ամեն ինչի բնականն է սիրում, կարող եք տանը բնական եղևնի զարդարել կամ էլ եղևնու ճյուղերից կոմպոզիցիաներ ստանալ։

Որտեղ և ինչպես դիմավորել ամանորը

Տեսակետ կա, որ առնետները շատ շփվող են և անգամ ունեն կոլեկտիվ մտածողություն։ Ուստի Ամանորը ցանկալի է դիմավորել հարազատների և ընկերների  ուրախ շրջապատում։ Տոնական գիշերը պետք է խուսափել վեճերից, բացասական խոսքերից և աման կոտրելուց։ Ցանկալի չէ նաև Ամանորը մենակ դիմավորել։  Իդեալական տարբերակ է տոնական օրերին ճանապարհորդելը։ Ընտրեք այնպիսի ուղղություններ, որտեղ նախկինում չեք եղել՝ ձեզ հետ բերելու նոր և թարմ տպավորություններ։ 

Յուրաքանչյուր տարին ասոցացվում է որևէ գույնի հետ։ 2020-ի գույներն են սպիտակը, ինչպես նաև մոխրագույնը, արծաթագույնը և սևը։ Եթե դեռ չեք որոշել, թե ինչ եք հագնելու ամանորյա գիշերը, ապա ընտրեք պաստելային կամ սրճային երանգի որևէ էլեգանտ զգեստ։ Կարևոր է, որ հագուստը բնական  կտորից  և հնարավորինս հարմարավետ լինի։ Իսկ վառ գույներով և հանդուգն զգեստները, հատկապես կենդանական պրինտներով,  կարող եք թողնել այլ օրերի համար։ Կերպարը կարող եք ամբողջացնել վառ մետաղական աքսեսուրաներով և զարդերով։ Առաջիկա տարում հատկապես արդիական կլինեն մորթուց աքսեսուարները։ 

Ինչ նվիրել 

Արդեն ժամանակն է մտածելու, թե ինչ եք նվիրելու ձեր սիրելիներին առաջիկա տոների առթիվ։ Առնետի տարում նվերները պետք է լինեն հնարավորինս կիրառելի  տնտեսությունում կամ  առօրյայում պետքական։ 2020-ին ցանկալի չէ նվիրել մանր-մունր հուշանվերներ, որոնք, ի վերջո, մոռացվելու են։ 

Ինչ պատրաստել

Առնետն ամենակեր կենդանի է, ուստի տոնական ուտեստների հարցում որևէ սահմանափակում չկա, կարևորը, որ լինի համեղ։ Ցանկալի է, որ տոնական սեղանի վրա լինի թե մսային, թե ձկնային կերակուր։ Նաև պետք է սեղանին առկա լինեն ընդեղեն, պանրի տեսականի, ցորենի կամ բրնձի հատիկներից ուտեստներ, թարմ մրգեր։  Ըմպելիքներից նախընտրելի է սպիտակ գինին և շամպայնը։ 

Աղբյուրը՝ korrespondent.net

ամանոր նոր տարի 2020

Այլ հոդվածներ հեղինակից

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կրճատում է նկատվում․ Ռոուհանի
Ի պատասխան մամուլում և սոցիալական ցանցերում տարածված «Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության» վերաբերյալ տեսանյութի
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը
«Հակաճգնաժամային չկառավարում»․ կառավարման փորձագետը մատնացույց է անում իշխանության սխալները
Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են հաղթահարում կորոնավիրուսը․ գերմանացի բժիշկ
Ծեծկռտուք՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցների միջև. ահազանգ
Պուտինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման մասին
Չինաստանին կորոնավիրուսի երկրորդ ալիք չի սպառնում
Տեղի են ունենում աննորմալ երևույթներ. «Ալավերդցի Վահագնը» ազատ արձակվեց. Վարոսյան
Իտալիայի խորհրդարանում ցուցադրաբար ազատվել են Եվրամիության դրոշից
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ
Կորոնավիրուսով վարակված Նիդեռլանդների 101-ամյա բնակչուհին ապաքինվել է
Ռուս գիտնականները COVID-19- ը ոչնչացնելու միջոց են գտել․ «Известия»
Ոստիկանությունը հատուկ անցակետեր է տեղադրել. վերահսկաման աշխատանքներում ներգրավված է նաեւ ԱԱԾ–ն
՛՛Շիրակը՛՛ 150 համակարգիչ է նվիրել, որ երեխաները դասերին մասնակցեն
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք
Իբրահիմովիչը կհեռանա «Միլանից»
Առաջիկա երկու շաբաթները «շատ դժվար և ցավոտ» կլինեն ԱՄՆ-ի համար․ Թրամփ
Այսուհետ վարչական վարույթի մասնակիցները կկարողանան մասնակցել հանձնաժողովի նիստերին նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ
Նախագահի հրամանագրով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր
Ստուգողական վարժանքներ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ
Մի շարք զորամիավորումներում անցկացվել են մասնագիտական և կրակային պատրաստության պարապմունքներ
Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է․ սպասվում է նոր գնաճ. Սուրեն Պարսյան
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի մոտ և Երևան-Սևան մայրուղու վրա գործում են հսկիչ անցակետեր
Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին. խոսնակ
Ավելին
Ավելին