f

Անկախ

Մալխաս Ամոյան. «Յուրաքանչյուր հաղթանակ իր կարևորությունն ունի»


Դեկտեմբերի 3-4-ը «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին 80-ից ավելի: 10 քաշային կարգերում որոշվեցին ուժեղագույն մարզիկները: Ստուգատեսն անցավ հետաքրքրիր և դիտարժան պայքարում, նկատելի էր ըմբիշների պատրաստվածությունն ու մարտական տրամադրվածությունը: Հայաստանի չեմպիոն դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արման Բաղդասարյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Երիտասարդ ըմբիշ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնությանը, դարձավ չեմպիոն: Անկախի հետ զրույցում Մալխասը պատմում է, որ մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան էր անցել և մարտական տրամադրված մոտեցել մրցմանը. «Բավական լավ նախապատրաստական շրջան էի անցել, քանի որ առաջնությունը հնարավորություն է տալիս ուժերը փորձարկելու, պայքարի շունչը զգալու և հետագայում բացթողումների վրա աշխատելու ուղղությամբ: Յուրաքանչյուր ստուգատեսի մասնակցում եմ մարտական տրամադրված և հաղթանակ տոնելու տրամադրվածությկամբ: Հայաստանի առաջնությունը բացառություն չէ»: 

 Մալխասը, առաջին անգամ հանդես գալով մեծահաասակների պայքարում, գոհ է թե՛ տիրող մթնոլորտից, թե՛ մրցակցությունից: «Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների առաջնությանը, այդ առումով նաև շատ պատասխանատու էր: Ողջ առաջնությունն անցավ դիտարժան պայքարում, Հաղթանակս հեշտ չտրվեց, քանի որ մրցակիցներս ուժեղ էին, ուստի այս հաղթանակն ավելի է արժևորվում:Մրցագորգում տակտիկապես և տեխնիկապես ճիշտ գործելու, հավասարակշռված գոտեմարտեր անցկացնելու շնորհիվ ինձ հաջողվեց հաղթել»: Ստուգատեսի արդյունքներով, պարզ դարձավ, թե որ մարզիկները կընդգրկվեն ազգային հավաքականում` ուսումնամարզական հավաքների մասնակցելու միջազգային հարթակներում հանդես գալու համար: «Բոլոր մարզիկների համար էլ ստուգատեսը շատ կարևոր էր հավաքականում ընդգրկվելու առումով: Յուրաքանչյուր հաղթանակ իր կարևորությունն ունի և ավելի է մոտեցնում նպատակների իրագործմանը, հանուն ինչի մենք ջանք ու եռանդ չենք խնայում և քրտնաջան մարզվում ենք: Կմասնակցեմ ուսումնամարզական հավաքների: Մարզիչները կորոշեն, թե որ մրցաշարերում հանդես կգամ : Իսկ մինչ այդ կաշխատեմ սխալներս շտկելու ուղղությամբ, որ հաջորդ մրցաշարերում կարողանամ բոլորի սպասելիքներն արդարացնել»:

ըմբշամարտ Սպորտ հարցազրույց Մալխաս Ամոյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին