Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը ‹‹Բարձրագույն կրթության և գիտության մասին›› նոր օրինագիծ է մշակել:
Հայոց պատմությունը տարածաշրջանի պատմություն է: Հայ ժողովուրդը, պատմական անցքերի բերումով, տարագրվել է աշխարհով մեկ: Մանավանդ մերձավոր արտասահմանում շատ հայեր են հաստատվել:
VII դարը համարվում է հայոց ճարտարապետության ոսկե դարը: Այս ժամանակաշրջանում բազում հոյակերտ տաճարներ կերտվեցին:
Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ու պատմաբան, դասագրքերի հեղինակ Էդիկ Մինասյանն ընդունելի են համարում հայոց պատմության դպրոցական դասագրքերում վերջին 25-30 տարվա ընդգրկումը` պոզիտիվ շարադրանքով և առանց մեկնաբանության:
Արշակունիների թագավորության ընթացքում Հայաստանում դարակազմիկ իրադարձություններ կատարվեցին. քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն, Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև, գործածության մեջ դրվեց Մաշտոցյան այբուբենը…
Անահիտը հայոց Մայր դիցուհին է՝ մայրության, պտղաբերության, խոհեմության աստվածուհին, մայրն ամեն բարիքի:
Այսօր հեթանոս հայերի ամենանվիրական տոնն է՝ Ամանորը՝ Վահագնի ծնունդը: Վահագնական գլխավոր տոնը մեր նախնիները մարտի 21-ին են նշել:
Հայ ժողովուրդը հերոսների պակաս չի ունեցել: Պատմական ճակատագրի բերումով մեր հայրենիքը բազմիցս ասպատակվել է թշնամու կողմից: Բայց հայը չի հնազանդվել, զենք է վերցրել ու պայքարի ելել ոսոխի դեմ: Սակայն ոչ բոլոր հերոսներն են մնացել ազգի հիշողության մեջ: Պատմությունը միշտ չէ, որ արդարացի է: Եվ պատմությունն անարդար է գտնվել նաև այս հերոսի՝ Գիսակ Դիմաքսյան նահապետի նկատմամբ: Նրա անունն այսօր, ցավոք, միայն պատմաբաններին ու ոլորտն ուսումնասիրողներին է ծանոթ:
1 թվականին հայոց Արտաշեսյան Էրատո թագուհին հրաժարվեց գահից: Արտաշեսյան հարստությունը մարեց: Օգտվելով առիթից՝ հռոմեական զորքը գրավեց Հայաստանը: Սակայն Հռոմն անկարող էր Մեծ Հայքի թագավորությունը սովորական հռոմեական պրովինցիայի վերածել: Նրանք հայոց կառավարումն իրականացնում էին դրածո թագավորների միջոցով: Եվ առաջին դարում հայոց գահին բազմեցին նաև ազգությամբ վրացի գահակալներ:
Հայությունն այս տարի նշում է առաջին հանրապետության խորհրդարանի 100-ամյակը։
Բագրատունյաց թագավորության առաջին շրջանի պատմության ուսումնասիրության համար արժեքավոր աղբյուր է հայոց պատմիչ, Ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը»:
Հայ եկեղեցին իր ավելի քան 1700-ամյա պատմության ընթացքում մի քանի անգամ «դավանափոխ» է եղել՝ մերթ ընդունելով քաղկեդոնականություն, մերթ՝ կաթոլիկություն:
«Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ, քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք։ Նա արյան ու անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը, մեր հույսը պետք է լինի մեզ վրա»։
XIV դարում Կիլիկիայի հայոց թագավորությունը ծանր օրեր էր ապրում: Հայոց թագավորությանը հյուսիսից սպառնում էին թուրքմենները, հարավից՝ Եգիպտոսի սուլթանությունը: Իսկ Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի (1226-1270) 1254 թ. կնքած հայ-մոնղոլական դաշինքն արդեն ճեղքեր էր տվել: Եվ հայոց արքաները, փոխանակ մտածելու երկրի անվտանգության ապահովման մասին, շարունակ խաչակրաց արշավանքներ էին հրահրում Երուսաղեմն ազատագրելու բաղձանքով:
Կոնստանդին Գ Կեսարացի կաթողիկոսի աթոռակալման ժամանակաշրջանը՝ 1307-1322 թթ., Կիլիկիայի հայոց թագավորության համար օրհասական ու ծանր տարիներ էին: Կիլիկիայի հայոց թագավորությունը ոչ միայն բարդ աշխարհաքաղաքական միջավայրում էր գտնվում և ենթակա էր արտաքին քաղաքական ու ռազմական ճնշումների, այլև երկիրը քայքայվում էր կրոնական երկպառակությունների պատճառով: Հայոց երկրում միմյանց միջև անհաշտ պայքար էին ծավալել ունիթորներն ու հակաունիթորները: Առաջինները ցանկանում էին հայոց եկեղեցին միավորել կաթոլիկ եկեղեցուն, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: