Հայերեն   English   Русский  
ՄՇԱԿՈՒՅԹ
2019թ. օգոստոսի 7-17-ը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ աշուղ Ջիվանու տուն-թանգարանում դիզայներ, մոդելավորող Սուսաննա Կարապետյանը իրականացրեց կարպետագործության դասընթացներ:
Սեպտեմբերի 1-13-ը կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, մեր օրերի լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին։ Կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները ներառող համերգները կանցկացվեն Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում։
Օգոստոսի 1-ին Օպերային թատրոնի համերգասրահը կրկին լեփ-լեցուն էր՝ մենահամերգով հանդես էր գալիս Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան։
«Դալան» ցուցասրահում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի` թվով չորորդ անհատական ցուցահանդեսը, որում տեղ են գտել ներկապնակի ամենավառ գույներով վրձնած, բայց դեռևս չցուցադրված աշխատանքները:
Տիգրան Ձիթողցյանը մարդկային էությունը բացահայտող վարպետ է, արվեստագետ: Նա դա անում է՝ կերտելով գերիրատեսական, հաճախ մոնումենտալ կտավները, որոնք, եթե անգամ հպվում են դեմքիդ, միևնույն է՝ թվում են, թե միլիոնավոր մղոններով հեռու են քեզանից:
Օգոստոսի 14-ից 18-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին:
«Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր, գրող-հրապարակախոս, ՀՀ վաստակավոր լրագրող, ռազմածովագիրների միջազգային միության անդամ Տիգրան Նիկողոսյանին երկար տարիներ եմ ճանաչում:
«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանի հետ:
Ուզո՞ւմ եք լսել Արտաշեսի ու Սաթենիկի սիրո պատմությունը, տեսնել Երևանը՝ չընդհատվող գծապատկերով, բացել չքնաղ զարդատուփը՝ անկրկնելի դաղդղաններ փորձելու,
Օգոստոսի 12-ին՝ ժամը 19:30-ին, Բոհեմ թատրոնում տեղի կունենա Ռաֆայել Երանոսյանի tRaffik նոր մոնոներկայացում:
Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր երգիծական լուսանկար է հրապարակել և գրել, որ չի կողմնորոշվում, թե ում համբուրի:
Պարսկական ծխամորճ, չինական թութունաման, ճապոնական բաժակներ և սկուտեղ. օգոստոսի 2-ին ժամը 14:00-ին հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի տուն-թանգարանում ներկայացվեցին նրա բացառիկ, երբևէ չցուցադրված իրերը։
Վեց երկրների 80 աշակերտ հավաքվել է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում` մասնակցելու Համահայկական հայագիտական 9–րդ օլիմպիադային։
Մատենադարանի Արխիվի ավելի քան կես միլիոն փաստաթղթերից ներկայացված են XIV-XX դարերի պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող վավերագրեր,
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: