Հայերեն   English   Русский  

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է առաջիկա շաբաթներիn միջուկային գործարքից դուրս գալու պատրաստակամության մասին


  
դիտումներ: 575

Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արակչին հայտարարել է, որ Թեհրանը կարող է առաջիկա շաբաթներին դուրս գալ միջազգային միջնորդների հետ համաձայնեցված միջուկային ծրագրի համապարփակ գործողությունների ծրագրից: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես չեմ կարող ասել, որ Եվրոպայի հետ բանակցությունների շարունակության հեռանկարը հստակ է և կարող է գործարքի պահպանման համար ընդհանուր լուծման հանգեցնել», - Tasnim գործակալությունը մեջբերում է Արակչիի խոսքերը:

Նա հույս է հայտնել, որ գործարքի պահպանման եվրոպական առաջարկն ընդունելի կլինի Իրանի համար:

«Իրանցիների մեծամասնությունն այսօր վստահություն չունի Եվրոպայի հարցում, և Եվրոպան պետք է շատ աշխատի, որպեսզի այն հայտնվի», - հավելել է դիվանագետը:

2018 թ. մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարիքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: