Հայերեն   English   Русский  

Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Թուրքիայի 12-րդ նախագահի թեկնածու


  
դիտումներ: 1005

Րոպեներ առաջ Անկարայի առևտրի պալատի դահլիճում “Արդարություն և զարգացում” կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը հայտարարեց նախագահական ընտրություններում Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրման մասին: «Գիտեք, որ նախագահի թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է հավաքել նվազագույնը 20 պատգամավորի ստորագրություն: Մենք հավաքել ենք մեր խմբակցության ընկերների ստորագրությունները` ներկայացնելով նախագահի մեր թեկնածուին: Թուրքիայի 12–րդ նախագահի թեկնածուն մեր կուսակցության նախագահ, վարչապետ, Ստամբուլից պատգամավոր Ռեջեփ Թայիփ Էրդողանն է»,-հայտարարել է Շահինը: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` երկար սպասված այս հայտարարությունից հետո ներկայացվել է Էրդողանի քաղաքական անցյալի մասին պատմող «Եթե դժվար էլ լինի» վերնագրով ֆիլմը, որի ցուցադրության ընթացքում Էրդողանի կինը` Էմինե Էրդողանը, հուզվել և արտասվել է: Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 10-ին:

«Գիտեք, որ նախագահի թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է հավաքել նվազագույնը 20 պատգամավորի ստորագրություն: Մենք հավաքել ենք մեր խմբակցության ընկերների ստորագրությունները` ներկայացնելով նախագահի մեր թեկնածուին: Թուրքիայի 12–րդ նախագահի թեկնածուն մեր կուսակցության նախագահ, վարչապետ, Ստամբուլից պատգամավոր Ռեջեփ Թայիփ Էրդողանն է»,-հայտարարել է Շահինը: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` երկար սպասված այս հայտարարությունից հետո ներկայացվել է Էրդողանի քաղաքական անցյալի մասին պատմող «Եթե դժվար էլ լինի» վերնագրով ֆիլմը, որի ցուցադրության ընթացքում Էրդողանի կինը` Էմինե Էրդողանը, հուզվել և արտասվել է: Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 10-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: