Հայերեն   English   Русский  

Իրանի հոգևոր առաջնորդը պայմաններ է առաջադրել ԵՄ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի գործարքի պահպանման համար


  
դիտումներ: 316

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պայմաններ է առաջադրել Եվրամիության երկրների հետ իրանական միջուկային ծրագրի գործարքի պահպանման համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգները մի քանի անգամ խախտել է համատեղ համապարփակ գործողությունների պլանը, իսկ եվրոպացիները լռել են: Այս երեք եվրոպական երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պետք է ապացուցեն, որ նրանք անազնիվ և անվստահելի չեն վարվի, ինչպես 2004-2005 թթ. վարվել են միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ընթացքում», - նշվել է Խամենեիի թվիթերյան էջում հրապարակված .հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ եվրոպական երկրները պետք է, առաջին հերթին, ԱՄՆ քաղաքականությունը դատապարտող բանաձև լույս ընծայեն, երկրորդ` երաշխավորեն, որ չեն բարձրացնի Իրանի հրթիռային ծրագրի հարցը, ինչպես նաև չեն միջամտի հանրապետության ներքին քաղաքականությանը:

Որպես երրորդ պայման նշվել է, որ եվրոպացիները պետք է ապահովեն իրանական նավթի վաճառքը և «խստորեն դեմ» հանդես գան ԱՄՆ պատժամիջոցների կիրառման որոշումներին:

Նրա խոսքերով` եվրոպական բանկերը «պետք է երաշխավորեն Իրանի հետ տրանզակցիաների իրականացումը»:

Այաթոլլայի խոսքերով` եթե Եվրոպան չհամաձայնվի Իրանի առաջադրած պայմանների հետ, ապա Թեհրանը կվերսկսի իր գործունեությունը միջուկային հետազոտությունների ոլորտում:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոչ էր արել Եվրոպական միությանը չսահմանափակվել միայն Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների պլանի քաղաքական աջակցությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Միացյալ Նահանգները հայտարարեց համաձայնագրից դուրս գալու մասին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: