Հայերեն   English   Русский  

Թուրքիան պաշտպանում է Իրաքի տարածքային ամբողջականությունը. Բյուլենթ Արընչ


  
դիտումներ: 879

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս Իրաքի տարածքային ամբողջականության օգտին: Վերջինիս խոսքերով` իրենք կողմ են, որ նավթային մեծ պաշարներ ունեցող Քիրքուքը հատուկ կարգավիճակ ունենա, որպեսզի այդ բնական պաշարներից կարողանան օգտվել տեղի ողջ ազգաբնակչությունը` քրդերը, արաբները, թուրքմենները:

Ավելի վաղ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ իրենք պատրաստ են Քիրքուքում հանրաքվե անցկացնել: Բարզանիի խոսքերով` ներկայումս Քիրքուքի կարգավիճակը վիճելի է: Հանրաքվեն պետք է անցկացվեր դեռ 2007 թվականին, սակայն այն տեղի չունեցավ քաղաքական պատճառներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: