Հայերեն   English   Русский  

​Ծննդյան անհաջող նվերի պատճառով մորը ոստիկանությանն է հանձնել


  
դիտումներ: 1072

36-ամյա շվեդացուն դուր չի եկել մոր Ծննդյան նվերը ու որդին տարեց մորը ոստիկանությանն է հանձնել:

Բլեքինգի բնակչուհին իր 36-այա որդուն նոր սվիտեր է նվիրել, սակայն հյուսկեն նվերի գույնը երիտասարդին կատաղեցրել է ու նա որոշել է մորը իշխանություններին հանձնել: Նա Ծննդյան տոների երկրորդ օրը ոստիկանություն է կանչել ու խնդրել «հանցագործին տանել»: Նա իր դիմումում գրել է, որ բացել է ամանորյա նվերն ու այնտեղ “պայթուցիկ դեղին գույնի” սվիտեր հայտնաբերել: Նրա կարծիքով, դա բավարար պատճառ է ոստիկանություն դիմելու համար: Kvällsposten գրում է, որ անհայտ է մնացել` գույնն է որդուն զայրացրել, թե սվիտեր նվիրելու փաստը:

Ոստիկանությունն այցելել է սկանդալային ընտանիքին ու, ի վերջո որոշել նրանց հանգիստ թողնել: Պաշտոնական իշխանությունները Ծննդյան անհաջող նվերների հարցերը պարզելու մտադրություն չունեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: