Հայերեն   English   Русский  

​Ինչու է Քանյե Ուեսթը նկարահանվելիս կանգնում Քիմ Քարդաշյանի հետևում


  
դիտումներ: 1754

Աստղերը գտնվում են ուշադրության կենտրոնում հատկապես երբ քայլում են կարմիր գորգի վրայով: Ուշադրությունը կրկնապատկվում է, երբ նրանք լրատվամիջոցների առաջ հայտվնում են իրենց զուգընկերոջ հետ:

Որպես մոլորակի ամենահայտնի զույգերից մեկը՝ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ զույգը ունի լրատվամիջոցների դիմաց ներկայանալու իր ձևը:

Բարձրակարգ միջոցառումների ժամանակ նրանց կանգնելու ձևը շատ բան է ասում նրանց հարաբերությունների մասին: Այս մասին The Independent-ին ներկայացրել է մարմնի լեզվի մասնագետ Փաթի Վուդը:

Նկարվելիս Քանյեն հիմնականում կանգնում է Քիմի հետևում:

Սա ոչ միայն խոսում է նրանց հարաբերությունների մասին այլև շատ բան է ասում Քնյեի մասին որպես անհատականություն:

Շատ ասղային զույգեր նկարահանվելիս նախընտրում են կանգնել կողք-կողքի, սակայն Քանյեն մարմինը թաքցնում է Քիմի հետևում, ասես չցանկանալով գողանալ Քիմի վրա կենտրոնացած ուշադրությունը:

Մասնագետի կարծիքով Քանյեն կանգնում է Քիմի հետևում նաև ի նշան նրա պաշտպանության: Նա ցույց է տալիս որ ուրախ է Քիմի համար:

Այնուամենայնիվ, մասնագետ Ստենթոնի կարծիքով զույգի այս դիրքը անկախ նրանց հարաբերություններից ցույց է տալիս նաև նրանցից յուրաքանչյուրի բնավորության առանձնահատկությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: