Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին դստեր լուսանկարը. Լուսանկարներ


  
դիտումներ: 1134

Օրեր առաջ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը նշել են իրենց նորածին դստեր` Չիկագոյի 2 ամսականը, որը փոխնակ մոր միջոցով է լույս աշխարհ եկել:

Այս ընթացքում փոքրիկ Չիկագոյին Քիմի երկրպագուները կարողացել էին տեսնել Քայլի Ջեների հուզիչ տեսանյութում և Քիմի հրապարակած լուսանկարում, որտեղ սակայն երեխայի դեմքը համարյա չէր երևում: Գրում է Russian.rt.com-ը:

Իսկ այսօր արդեն Քարդաշյանն առանց ֆիլտրների դստեր նոր լուսանկար է հրապարակել: Իսկ լուսանկարին կից գրել. «Փոքրիկն առավոտյան»:

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն դաստիարակում են նաև իրենց 4-ամյա դստերը ` Նորթին և 2-ամյա որդուն` Սեյնթին, որոնց հեռուստաաստղն անձամբ է լույս աշխարհ բերել: Ու թեև Քիմը ցանկացել է երրորդ երեխային ևս անձամբ լույս աշխարհ բերել, սակայն նրա առողջական վիճակը թույլ չի տվել: Իսկ իրավիճակը փոխնակ մայրն է փրկել:

«Այո, ես նրան փոխնակ մայր եմ անվանում, սակայն իրականում դա ճիշտ չէ», - հայտարարել էր Քիմը հարցազրույցներից մեկում` ընդգծելով, որ գենետիկ նյութն իրեն ու Քանյեին է պատկանում:

Чикаго Уэст

Ким Кардашьян с дочерью Чикаго

Канье Уэст и Ким Кардашьян с детьми

Ким Кардашьян с детьми





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: