Հայերեն   English   Русский  

Ադրբեջանցի լրագրողը ֆիքսել է մեկ ընտրողի կողմից քվեաթերիկների զանգվածային լցոնումը


  
դիտումներ: 561

Ադրբեջանական “Meydan TV” կայքը տեղադրել է տեսանյութ, որը ֆիքսել է Ադրբեջանում տեղական ինքնակառավարման ընտրությունների ընթացքում իրականացված խախտումները:


Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ի մոտակայքում, Յասամալի շրջանի 12-րդ ընտրատեղամասում:
Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, “Meydan TV”-ի աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել մեկ ընտրողի կողմից քվեաթերիկների զանգվածային լցոնումը նկարահանելու ժամանակ:
Երբ լրագրողները փորձել են դիմել ընտրական հաձնաժողովի նախագահին՝ խախտման մասին տեղեկացնելու նպատակով, ընտրական հանձնաժողովի անդամները և քաղաքացիական հագուստով մարդիկ վռնդել են լրագրողներին՝ պահանջելով ջնջել նկարահանած կադրերը:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: