Հայերեն   English   Русский  

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ․ «Ծառայողական պարտականությունները կատարելիս»


  
դիտումներ: 1535

Հունվարի 20-ին ադրբեջանական Moderator.az կայքը հայտնել է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Գնդապետի թաղումը հունվարի 21-ին է։

Ալիև Ռահիմ Ահմադ օղլու

Նյութը ավելի ուշ հեռացվել է այդ կայքից, սակայն դեռևս պահպանվել է«Գուգլ» որոնողական համակարգի հիշողությունում («քեշ»)։

Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Ըստ սոցցանցերում շրջանառվող հիմնական վարկածի՝ զինծառայողը սպանվել է ականի պայթյունից։

Այս վարկածի դեմ է խոսում Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած սոցցանցային էջերից մեկի համակարգողը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: