Հայերեն   English   Русский  

​Սնունդը պետք է դեղ լինի, իսկ դեղը՝ սնունդ


  
դիտումներ: 2211

Կենսաբանական գիտությունների թեկնածու, սիբիրցի բուսաբույժ Լիդիա Սուրինայի խորհուրդները կհետաքրքրեն, քանի որ այնպիսի ճշմարտություններ են բովանդակում, որոնց ինքներս էլ խորապես հավատում ենք:

Մենք հիմնականում հիվանդանում ենք նրանից, որ շատ ենք ուրիշ մթերք ուտում (65%). ուրիշ միս, ինչը շատ-շատ է, բերված մրգեր՝ ադամաթուզ ու նարինջ: Մինչդեռ ընդամենը 10% ուրիշ սնունդ վերցնելու իրավունք ունենք, որովհետև ուրիշ սնունդ ընդունելով՝ խախտում ենք էկոլոգիական համատեղելիության օրենքը: Չի կարելի եղջերուին կերակրել ուղտափշով: Չէ՞ որ, երբ մարդն ուտում է ուրիշ մթերքներ, որոնք տեղեկություն են կրում ուրիշ կլիմայի մասին, ապա դրանով չի հարմարվի այն կլիմայական պայմաններին, որտեղ դրանք աճում են: Դա բնության հիմնական օրենքն է:

Պարզվել է, որ այն ամենը, ինչ աճում է հյուսիսում, ավելի շատ վիտամիններ է ամբարում, քան հարավում աճածը, ուրեմն ինչպե՞ս կարող են հյուսիսաբնակներն ուտել հարավում աճած պտուղ- բանջարեղենը: Հասկանո՞ւմ եք, այդպես է անառողջությունը բուն դնում: Ամենահետաքրքիրն այն է, որ մեր թագավորներն այդ մասին լավատեղյակ էին: 1580 թ. Իվան Ահեղն ասել է. «Ցանկանում ես նվաճել երկիրը՝ ուրիշ մթերք բեր»: Ինչը մենք էլ անում ենք:

Ասպարտամ

Մեր սննդի մեջ աղբը շատ է, նկատի ունեմ տարատեսակ կոլաները, ծամոնը, որոնց մեջ ասպարտամ (սննդային հավելիչ, շաքարի փոխարինիչ) կա: Դա 200 անգամ քաղցր է շաքարից: Մարդն ինչքան շատ է խմում, այնքան շատ է ցանկանում խմել ու այնքան շատ է գնում այդ մթերքը՝ հարստացնելով այն երկիրը, որտեղ արտադրվում է այն:

Ասպարտամի հետևանքները

- թուլացնում է ինտելեկտը,

- գխացավի, սրտխառնուքի, ընկճախտի, ստամոքսի ցավի պատճառ է դառնում,

- տեսողությունը կորցնում է հստակությունը,

- անհիմն հուզմունք է պատճառում,

- երերուն քայլվածք, խոսքի խանգարում, հոդացավ է առաջացնում,

- ուղեղը դադարում է սերոտոնին արտադրել, մարդը չի հագենում, իսկ ավելորդ քաշի դեմ պայքարն անարդյունավետ է դառնում:

Հացն ամեն ինչի հիմքն է

Սպիտակ հացը դատարկ հաց է:

Ռուսաստանում ե՞րբ էին սպիտակ հաց ուտում, միայն տոներին ու կիրակի օրերին: Մնացած ժամանակ ուտում էին կոշտ ալյուրից հաց, որի մեջ ցորենի թեփ կար:

Յոդն ինտելեկտի դեղն է

Այդպես ինձ հայրս էր խնամում ալերգիայի ժամանակ (մայրս բժիշկ էր, իսկ հայրս՝ քիմիկոս-անտառապահ). 3 շաբաթ ամեն օր 3 կաթիլ յոդ էր կաթեցնում կես բաժակ կաթի մեջ: Ի դեպ, իր բանակի զինվորներին յոդ էր տալիս Նապոլեոնը, գիտեր, որ յոդի պակասը հանգեցնում է տկարամտության:

Բուշտ (կիստա)

Երբեք ձեռք չտաք: Եթե դրա պատճառով վիրահատվել եք, ապա իմացեք՝ կլինի երկրորդը ու էլի վիրահատություններ: Բուշտը բուժում են այնպես, ինչպես ուռուցքը:

Չիչխան

Եթե լյարդի հետ կապված խնդիր ունեք՝ պանկրեատիտ, խոլեցիստիտ, ապա մոռացեք չիչխանի մասին, իսկ թեյ ու եփուկներ կարելի է պատրաստել միայն չիչխանի տերևներից:

Խոց

Ցածր թթվայնությամբ խոցերի դեպքում պետք է եզան լեզու ուտել օրական մեկ տերև, իսկ բարձր թթվայնության դեպքում՝ խնկեղեգ:

Վիտամիններ

Հիմա ամենուրեք վաճառվում են կեղծված դեղեր: Իմ բժիշկ մայրն ասում էր. «Երբեք տուն սինթետիկ վիտամին չբերես»:

Սելենի աղբյուր են ալոճը, սխտորը, վաղենակը, երիցուկը:

Տոնածառ

Ինչպե՞ս կարելի է տոնածառը դեն նետել: Դա հանցագործություն է: Նախ՝ դա ծառի կործանված կյանք է, ուստի այն գոնե ըստ նշանակության կիրառեք: Չէ՞ որ այդ ծառի խեժը բուժում է բրոնխիտը, մաքրում անոթներն ու պաշտպանում արթրիտից:

Տակդիրների վնասի մասին

Տակդիրները թշնամին է հորինել: Ինչպե՞ս են ստերջացնում ոչխարներին, հենց այդպես: Լեռներում, եթե ոչխարը թույլ էր ու նրա սերունդը տիրոջը պետք չէր, մորթուց տոպրակ էին հագցնում ոչխարի ամորձիներին: Ամռանն անասունը վազվզում էր, ստերջանում: Իսկ կանանց միջադիրներում դիոքսին կա, որն ունիվերսալ թույն է: Ու բացի այդ, պետք է հիշել՝ կրիտիկական օրերին հակացուցված են ֆիզիկական մարզումերն ու ծանրաբեռնվածությունը:

Աղ

Յոդացված աղը հիմարություն է: Եթե բացել եք յոդացված աղի տուփը, ուրեմն այսօր ևեթ պետք է այն ամբողջությամբ սպառեք, քանի որ հաջորդ օրն արդեն դրա մեջ յոդ չի լինի: Ծովաղ գործածեք, դրա մեջ 64 միկրոտարր կա, որոնցից 58-ը մեր մեջ էլ կան:

Ջուրը տեղեկություն կրող է

Օրհնված ջրի ու օրհնված սննդի մեջ այդ չափանիշը շատ ավելի մեծ է:

Լյարդ

Բոլոր էկզեմաները, մաշկային հիվանդությունները պետք է բուժել լյարդի միջոցով: Եթե լյարդի հետ կապված խնդիր ունեք, ապա քնեք թելի կծիկի վրա, որը ճնշում կգործադրի լեղապարկի վրա ու լեղին ավելի լավ կանջատվի: Իսկ լեղապարկի քարերը պետք է լուծել, ոչ թե հեռացնել:

Մատների ծայրերի մերսում

Մատների ծայրերը միացնում են մեր միրիդիանները. ճկույթը սիրտն է, մատնեմատը՝ ներզատիչ համակարգը, միջնամատը անոթային համակարգն է, ցուցամատը՝ նյարդային համակարգն ու հաստ աղիքը, բութը՝ բրոնխ-թոքային համակարգն ու ուղեղը: Արևելքի բժիշկները մատների ճկունությամբ կարողանում են որոշել դրանց համապատասխանող օրգանների վիճակը:

Խնկեղեգ

Նույնիսկ լոգանքի համար ջրի մեջ գցված մի փոքր կտոր խնկեղեգը վերացնում է բացասական էներգետիկան:

Հագուստի գույնի ազդեցությունը

- Եթե վահանգեղձն է տուժում, ուրեմն կարմիր շարֆ կրեք,

- ուրախության պակաս կա՝ կօգնի նարնջագույն ու կիտրոնագույն հագուստը,

- հանգիստ է պետք ՝ ուրեմն երկնագույն, կանաչ ու կապույտ հագեք,

- սև գույն մի հագեք, սևը թուլացնում է ներզատիչ համակարգը, հատկապես՝ սև զուգագուլպաները,

- աղջիկնե՛ր, որ դեռ չեք ծննդաբերել, հանեք տաբատը: Եթե առանց դրա չեք կարող, շղթան թող կողքից կամ հետևի կողմից լինի, սակայն ոչ երբեք առջևից. դա հանգեցնում է արական հորմոնների ավելցուկի: Ամենաէներգետիկ հագուստը ներքևում լայնացողն է, ինչպես հոգևորականներինն է: Աշխատեք շագանակագույն հագուստ չհագնել, դա թուլացնում է լյարդի աշխատանքը:

Գեղանկարչության էներգետիկան

Ուշադրություն դարձրեք, թե ինչ է պատկերված ձեր պատերից կախված նկարներում: Կտավի վրա պատկերված տարածությունը, ինչպես կյանքի ուղին, չպիտի ոչինչ խոչընդոտի: Լավ է, երբ պատկերված է գետ, այն անպայման կսրբի ու կտանի վատը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: