Հայերեն   English   Русский  

​Չինացի կողոպտիչը ձերբակալվել է գողացված գումարը տանել չկարողանալու պատճառով


  
դիտումներ: 1003

Բանկը կողոպտած տղամարդը ձերբակալվել է, քանի որ չի կարողացել գողացված 175,000 ֆունտը տեղավորել իր մոտոցիկլի վրա:

Չինաստանի Հուլուդաո քաղաքում տեղի ունեցած դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների նկարահանած տեսանյութերում երևում է, թե ինչպես է տղամարդը, անվտանգության աշխատակիցների վրա ատրճանակ պահած, փորձում գումարով լցված 82կգ կշռող պայուսակը տեղավորել իր մոտոցիկլի վրա:

Սակայն նա դժվարանում է 1,77 միլիոն յուանով՝ շուրջ 175,000 ֆունտով լցված պայուսակը տանել:

Ատրճանակի կրկնօրինակ օգտագործելով և անվտանգության աշխատակիցներին հեռու պահելով՝ նա պայուսակը քարշ է տալիս դեպի մոտակա մոտոցիկլը:

Այդ ամենից հետո նրան շրջապատել են ոստիկանները և կրակելով տղամարդու ոտքին՝ ձերբակալել նրան:

Ավելի ուշ տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ ինքը զղջում է նման բան անելու համար և իր ծնողներին ու կնոջը լավ կվերաբերվի բանտից դուրս գալուց հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: