Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը կողոպտիչներից ներողություններով նամակ է ստացել


  
դիտումներ: 1393

Հանցագործները ցանկանում են հանդիպել հեռուստաաստղի հետ, որպեսզի ապաշխարհեն

Նախօրեին հայտնի է դարձել, որ Փարիզում զինված հարձակումից մեկ տարի անց Քիմ Քարդաշյանը կողոպտիչներից մեկից նամակ է ստացել: Գրում է Elle.ru-ն:

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` նամակն ուղարկել է 60-ամյա Աոմար Աիտ Հեդեշը` ռեալիթի շոուների աստղի դեմ իրականացված կողոպուտի ենթադրյալ կազմակերպիչը:

Ֆրանսերենով նամակում ենթադրյալ կողոպտիչը հետևյալն է գրել. «Տեսնելով ձեր զգացմունքները և գիտակցելով, թե ինչպիսի հոգեբանական վնաս եմ ձեզ պատճառել, որոշել եմ ձեզ նամակ գրել: Սակայն ոչ ներողամտության համար: Ես կցանկանայի հանդիպել ձեզ հետ, որպեսզի ասեմ, թե որքան եմ զղջում իմ վարքագծի համար և որքան էի ցավում ձեզ արցունքներով տեսնելու պատճառով: Ցավում եմ, որ ձեզ, ձեր զավակներին, ամուսնուն և այլ մտերիմ մարդկանց ցավ եմ պատճառել, վնասել ձեզ ... Ես հույս ունեմ, որ այդ նամակը կօգնի ձեզ ժամանակի ընթացքում մոռանալ այն ցավը, որ զգացել եք իմ մեղքով»:

Սակայն Քարդաշյանն անվստահությամբ է արձագանքել հանցագործի նամակին: Քիմը վստահ է, որ այդպիսով կողոպտիչը փորձում է ազդել դատարանի որոշման վրա ` տպավորություն ստեղծելով, որ ինքը զղջում է:

Իսկ Քիմն այս եզրակացության համար հիմնավոր պատճառներ ունի, քանի որ ներողություններով նամակը նախ դատավորին է ուղարկվել, իսկ այնուհետև ֆրանսիացի փաստաբանների միջոցով փոխանցվել Քիմին:

Կողոպտիչներին հաջողվել էր Քիմից գրեթե 10 միլիոն դոլարի ոսկերչական զարդեր հափշտակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: