Հայերեն   English   Русский  

Արթուր Աբրահամը` 2014-ի լավագույն բռնցքամարտիկ


  
դիտումներ: 637

Գերջին քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը «Boxsport» ամսագրի կողմից ճանաչվել է 2014-ի լավագույն բռնցքամարտիկ:

Քվեարկությանը մասնակցել են ամսագրի ընթերցողները և մրցույթի հանձնաժողովի անդամները: Արթուրը ստացել է 1053 ձայն: Երկրորդ տեղում Վլադիմիր Կլիչկոն է (775 ): Լավագույն եռյակը եզրափակել է Յոհան Պաբլո Էռնանդեսը (763): Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները 1755 ձայնով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ: Աբրահամը 6-րդ անգամ է արժանանում այս մրցանակին, իսկ նրա մարզիչը` 12-րդ անգամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: