Հայերեն   English   Русский  

Ադրբեջանցիները դժգոհ են հայ-թուրքական սահմանի բացման մասին Հռոմի պապի հայտարարությունից


  
դիտումներ: 664

Իգդիրում գտնվող ադրբեջանական «Տուն» միության նախագահ Սերդար Ունալը քննադատել է Հռոմի պապ Ֆրանցիսկի հայտարարությունը հայ-թուքական սահմանի բացման վերաբերյալ:

Ունալը հայտարարել է, թե Պապը կողմնակալ մոտեցում է ցուցաբերում հարցին: «Կրոնական առաջնորդը պետք է անկողմնակալ լինի, մարդկանց չտարբերակի իրենց կրոնական պատկանելիությամբ: Նա պետք է ասեր` թող հայերը հետ քաշվեն օկուպացված ադրբեջանական հողերից և տարածաշրջանում խաղաղություն լինի: Այս հարցում նախագահ Էրդողանն ու վարչապետ Դավութօղլուն համապատասխան հայտարարություններ են արել: Պապը չի կարող թուրքական պետությանը իր կամքը թելադրել»,-նշել է Ունալը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: