Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում երեխաների աչքի առջև մոր վրա եռացրած ջուր են լցրել


  
դիտումներ: 523

Ադրբեջանում արձանագրվել է կնոջ հանդեպ կտտանքներ կիրառելու փաստ: Տղամարդը կապել է նախկին կնոջ ձեռքերն ու ոտքերը և վրան եռացրած ջուր լցրել, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Սումգայիթում Սալյանսկի շրջանի բնակիչ, 1982 թվականին ծնված Իսրաֆիլ Ալեքբերովը ծեծել է նախկին կնոջը՝ Այնուր Հասանովային: Այնուհետեւ նա կապել է կնոջ ձեռքերն ու ոտքերը և վրան եռացրած ջուր լցրել: Այս ամենը տեղի է ունեցել նրա անչափահաս երեխաների աչքի առջև:
Ոստիկանության Սումգայիթի քաղաքային վարչությունում տեղեկացրել են, որ այդ մասին հաղորդում ստանալուց անմիջապես հետո օպերատիվ խումբ է ստեղծվել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ի.Ալեքբերովը ձերբակալվել է:
Ոստիկանությունում նաև տեղեկացրել են, որ Ա.Հասանովան և նախկինում դատված Ի.Ալեքբերովը վերջերս ամուսնալուծվել են: Փաստի առիթով հետաքննությունը շարունակվում է:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: