Հայերեն   English   Русский  

​« Ես նման եմ բոլոր հայուհիներին». Քիմ Քարդաշյանը` HARPERS BAZAAR ամսագրի արաբական տարբերակի շապիկին (Ֆոտոշարք)


  
դիտումներ: 2984

ԱՄՆ առաջին տիկնոջ կերպարում նկարահանվելուց հետո Քիմ Քարդաշյանը սահուն անցում է կատարել 1960-ականներ` լուսանկարվելով իր հայրենակցուհի, ամերիկահայ հայտնի երգչուհի Շերի կերպարում:

Քիմ Քարդաշյան

Քիմը զարդարել է HARPERS BAZAAR ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկը: Ռեալիթի աստղը նշել է, որ Շերն իր համար նորաձևության կուռք է:

« Ես նույն արմատներն ունեմ, ինչ Շերը: Ես նման եմ մնացած բոլոր հայուհիներին»,-հարցազրույցի ժամանակ ասել է Քիմը: Ֆոտոսեսիայի ընթացքում նա կրկնօրինակել է Շերի երկար, շքեղ վարսերը, ոճը:

Քիմ Քարդաշյան

Նա կոչ է արել բոլոր մայրերին աշխատել երեխաների արտաքինի վրա և խոստովանել է, որ իրեն ավելի լավն են դարձնում իր երեխաները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: