Հայերեն   English   Русский  

Նորթը եղբորը չի սիրում. ​Քիմ Քարդաշյանը որդու և դստեր հարաբերությունների մասին


  
դիտումներ: 1681

Թեև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վերջին շրջանում աղմկահարույց սկանդալների կենտրոնում ոչ այնքան հաճախ է հայտնվում, սակայն միևնույն է նրա անձը շարունակում է ցանկալի մնալ հեռուստատեսային շատ շոուների համար: Գրում է Spletnik.ru-ն:

Հերթական անգամ հյուրընկալվելով Live! with Kelly and Michael հեռուստաշոուին ` Քիմը պատմել է դստեր և որդու փոխհարաբերություններում առկա խնդիրների մասին:

«Նորթը չի սիրում եղբորը: իսկ դա ինձ համար անտանելի դժվար է: Սկզբում ես մտածում էի, որ դա ընդամենը մի շրջան է, որը շուտով կավարտվի, սակայն` ոչ: Ամեն ինչ անփոփոխ է մնում», - հայտարարել է Քիմը` հավելելով, որ Նորթը շատ խելացի աղջիկ է մեծանում:

Քիմը պատմել է, որ դուստրն այնքան խելացի է, որ կարողանում է 4 տարեկանում խորամանկությամբ իր ուզածին հասնել:

«Նա երբեմն կանչում է ինձ, որպեսզի խաղանք միասին, իսկ եղբորն ասում, որ միայն աղջիկներով թեյախմության ենք պատրաստվում, որին հայրիկը ևս չի կարող մասնակցել և փակում դուռը եղբոր առջև», - ասել է Քիմը:

Պետք է նշել, որ Քիմը նախկինում ևս դժգոհել է, որ Նորթը չի սիրում Սեյնթին:

«Նորթն ամեն օր նեղացնում է նրան, իսկ Սեյնթն անգամ լաց չի լինում: Նա իրեն սարսափելի է դրսևորում եղբոր նկատմամբ: Նորթը շատ է խանդում եղբորը: Նա այնքան խանդոտ է, որ ես անգամ վախենում եմ ավելորդ անգամ գրկել Սեյնթին: Հենց այդ պատճառով ես դադարեցի անգամ Սեյնթին անձամբ կերակրել, քանի որ Նորթը սարսափելի հիստերիայի տեսարաններ էր ստեղծում», - անկեղծացել է հեռուստաաստղը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: