Հայերեն   English   Русский  

Տնական «Թվիքս»


  
դիտումներ: 3894

Պատրաստվում է հեշտ ու արագ, արդյունքը` գերազանց:

Բաղադրությունը

Խմորի համար`

ալյուր 150 գ

կարագ (լավ սառը) 80 գ

շաքարափոշի` 50 գ

դեղնուց 1,2 հատ

թթվասեր` 1-2 ճ/գդալ

մի պտղունց աղ:

Կարամելի համար`

1-1,5 բանկա խտ. կաթ

15 գ կարագ

կաթնային շոկոլադ` 200-250 գ (կարելի է նաև մի մասը դառը շոկոլադով փոխարինել)

Պատրաստման եղանակը

Ալյուրն ու աղը մաղել թասի մեջ, ավելացնել շաքարափոշին ու կտրատած կարագը: Հարել (կարելի է նույնը դանակով անել) այնքան, որ խոշորահատիկ զանգված ստացվի: Ավելացնել դեղնուցն ու խառնել: Ապա լցնել թթվասերը ու կրկին խառնել. պետք է ստացվի թանձր հատիկավոր զանգված, որը, ի դեպ, կպչուն է (եթե բավարար կպչունություն չունի, մի փոքր թթվասեր կարելի է ավելացնել):

Ստացված փխրուն խմորը տարածել տապակի վրա փռված կալկայի վրա, պատառաքաղով ծակծկել ու դնել սառնարանը 20-30 րոպեով: Ապա փուռը տաքացնել մինչև 1800 C: Տապակը հանել սառնարանից ու դնել տաք փռի մեջ և թխել 20 րոպե, մինչև թեթև վարդագունելը:

Կարամել

Հաստ տակ ունեցող պողպատյա թասի մեջ լցնել խտ.կաթը, ավելացնել մի փոքր կարագ, ու դնել մարմանդ կրակին, եփել անընդհատ փայտե գդալով խառնելով ` 20-35 րոպե (պատրաստման ժամանակը կախված է կաթսայի հաստությունից): Եփի ընթացքում կաթը թանձրանում ու կարամելի երանգ է ստանում: Կրակից վերցնելուց անմիջապես հետո այն սկսում է սառչելուն զուգընթաց պնդանալ (սառած վիճակում իրիս է հիշեցնում):

Եթե եփը երկարի` չափազանց կպնդանա, իսկ եթե քիչ լինի, ապա կհոսի խմորի կողերից: Պատրաստ կարամելն իսկույն տարածում եք թխվածքաշերտի վրա հավասարաչափ:

Շոկոլադը հալեցնելու համար այն պետք է մանրացնել ու լցնել չոր կաթսայի մեջ (50 գ դնել մի կողմ): Շոկոլադով թասը դնել եռման ջրով կաթսայի մեջ ու այնքան թողնել, որ ամբողջությամբ հալչի, ապա ավելացնել մի կողմ դրած 50 գ-ն ու խառնել այնքան, որ դա էլ հալչի: Թասը զգուշորեն հանել ջրով կաթսայից, որ մեջը ջուր չլցվի, ապա ամբողջ պարունակությունը լցնել թխվածքաշերտի վրա, հավասարաչափ տարածել և տապակը կրկին դնել սառնարանը 2-4 ժամով, լավ սառեցնել: Պատրաստի թխվածքը շերտերով կտրատել ու մատուցել թեյի, սուրճի, կակաոյի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: