Հայերեն   English   Русский  

Երեխաներին կերակրելու համար գումար չի եղել. Կինը դանակահարել է ամուսնուն


  
դիտումներ: 1293

Գումար վաստակելու, երեխաներին կերակրելու հարցի շուրջ կինը վիճաբանել է ամուսնու հետ, ինչն ավարտվել է դանակահարությամբ:

Նշված դեպքը եզակի չէ մեր իրականության մեջ, ցավով արձանագրում ենք, որ սոցիալական վատ պայմանները, անելանելի թվացող իրավիճակները հղի են հանցագործության վտանգով, կամ ողբերգությամբ: Հերթական դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզում. վագոն-տնակում ապրող ամուսինները վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ. երեխաններին կերակրելու համար գումար չի եղել, և մայրն անհանգստացած դիմել է ամուսնուն որպեսզի գումար վաստակի: Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ կինը դանակով հարվածել է 41-այմա ամուսնու կրծքավանդակին: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տղամարդու առողջությանը պատճառվել է կրծքային ներքին զարկերակի երակի, ստոծանու, լյարդի վնասումներով, աջակողմյան հեմոպնևմոթորաքսով, կրծքավանդակի աջ առաջնային մակերեսի կտրած-ծակած վերքի ձևով, մարմնական վնասվածքներ: Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննության ավարտվել է և գործն արդեն դատարանում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: