Հայերեն   English   Русский  

Մարտին Շուլցը Էրդողանին կոչ է արել ազատ արձակել լրագրողներին


  
դիտումներ: 572

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված լրագրողներին:

Այս մասին վերջինս ասել է Դորտմունդում իր կողմից ղեկավարվող կուսակցության կոնֆերանսի ժամանակ: «Ազա՛տ արձակեք բանտարկված լրագրողներին արդեն այսօր»,- ասել է Շուլցը:

Լրագրողների թվում թուրքական բանտում է գտնվում նաև ծագումով Թուրքիայից գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը, որին երկրի իշխանությունները մեղադրում են ահաբեկչության մեջ:

Փետրվարի 17-ին հայտնի է դարձել, որ 43-ամյա Յուջելը, ով ունի ինչպես թուրքական, այնպես էլ գերմանական քաղաքացիություն, ձերբակալվել էր ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, տվյալների ոչ տեղին կիրառման, ինչպես նաև ահաբեկչության քարոզչության մեղադրանքով:

Երկու շաբաթաների ընթացքում նրան պահել են ոստիկանությունում, որից հետո Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել հետաքննության ընթացքում Յուջելին կալանքի տակ պահել: Համաձայն թուրքական օրենքների՝ քննչական մեկուսարանում կալանավորվածին պահել կարող են հինգ տարի:

Լրագրողի ձերբակալությունն ու ժամանակավոր կալանավորումը գերմանական հասարակության քննադատության բուռն ալիքի պատճառ է հանդիսացել: Գերմանացի քաղաքական գործիչները բազմիցս նշել են, որ «Die Welt»-ի թղթակցի նկատմամբ խափանման միջոցը տեղին չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: