Հայերեն   English   Русский  

​Ելակով կարկանդակ


  
դիտումներ: 10141

Պատրաստվում է 40 րոպեում

Բաղադրությունը

200 գ ելակ

150 գ կարագ

3 ձու

125 մլ կաթ

150-200 գ շաքարավազ

200 գ ալյուր

կես թեյի գդալ փխրեցնող կամ սոդա

վանիլին

մի պտղունց աղ

Ցանկության դեպքում կարելի է նաև 1 ճաշի գդալ կոնյակ ավելացնել:

Պատրաստումը

Ելակը լվանալ, պոչերը հեռացնել ու բաժանել 2-4 մասի: Ջեռոցը այդ ընթացքում տաքացնել: Հալած կարագի վրա ավելացնել շաքարավազը, խառնել, ապա ձուն, աղը, վանիլինն ու սոդան: Ամբողջը խառնել, ապա ավելացնել կաթն ու խառնել: Մաղած ալյուրն աստիճանաբար ավեացնել խմորին, պետք է ստացվի թթվասերի խտության զանգված:

Կաղապարը կարագոտել, ապա ալյուր ցանել, հետո խմորը լցնել ու հավասարաչափ ելակի կտորները տարածել: Դնել ջեռոցը, թխել 180 աստիճան տաքությամբ 30 րոպե:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: