Հայերեն   English   Русский  

​Հայաստանում կան նորաձեւ երիտասարդ տղաներ


  
դիտումներ: 4019

Տղաները պետք է ունենան ոչ միայն նորաձեւ հագուկապ, այլեւ գեղեցիկ մարմին: Վերջերս նկատել եմ, որ Հայաստանում տղաները ավելի ճաշակով են սկսել հագնվել, հետեւում են նորաձեւությանն ու իրականացնում գրագետ ոճային համադրում: Դա իհարկե առաջընթաց է՝ գովելի փաստ: Նորաձեւությունը չի կարող անտարբեր անցնել նաեւ հայաստանցիների կողքով:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում շատ հաճախ կարելի է հանդիպել տարօրինակ, համարձակ ու օրիգինալ լուսանկարներով տղաների անձնական էջեր, որոնք հայ ավանդական ընտանիքներից են: 18-35 տարեկան երիտասարդների մի մասն այսօր լսում են որակյալ երաժշտություն, կրում ակսեսուարներ, զանազան գույներով շարֆեր, ակնոցներ եւ այլն: Նրանք ապրում են այն հասարակությունում, ով չի ընդունում, որ հայ տղան բացի սեւ ու գորշ այլ գույներից կրի գույնզգույն ու յուրօրինակ հագուստ, կամ կոշիկներ: Այնուամենայնիվ համարձակները շատ են:

Նորաձեւ երիտասարդ Գրիգոր Գեւորգյանը Անկախի հետ զրույցում նշեց, որ հաշվի առնելով իր մասնագիտությունն ու այն հանգամանքը, որ որոշ դեպքերում անհրաժեշտ է ներկայանալի տեսք ունենալ հասարակության լայն շերտերի հետ շփելիս, ստիպված թե ակամայից հետևում է նորաձրությանը, համարում է իրեն նորաձև, քանի որ սիրում է լինել ուշադրության կենտրոնում ոչ միայն գաղափարներ արտահայտելիս, այլ նաև գեղեցիկ արտաքինով: Նրա կարծիքով նորաձև լինելը դա միայն հագուստի մեջ չէ, այլև խնամված և կոկիկ լինելու հարցն է, բացի այդ յուրաքանչյուր հագուստ յուրովի ներկայացնելու և քեզ կոնֆորտ զգալու մեջ:.

/Հայաստանում մոդելային բիզնեսը զարգացում չէր ապրում, բայց նույն բանը չենք կարող ասել այսօր: Թե՛ աղջիկները, եւ թե՛ տղաները այլեւս չեն կոմպլեքսավորվում եւ հանդես են գալիս ավելի համարձակ կերպարներով: Բայց ի տարբերություն արտասահմանյան տղաների, մեզ մոտ այնուամենայնիվ կան կարծրատիպեր, որոնք խանգարում են ավելի համարձակ ներկայանալու համար: Այսօր մեր հայ տղաները հագնվում են բավականին նորաձև, երևի դա աղջիկների պահանջն է կամ ցանկությունը հստակ չեմ կարող ասել, բայց վերջին տարիներին բավականին տենդեց է նկատվում դեպի լավը/:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: