Հայերեն   English   Русский  

​Հմայիչ Մոնիկա Բելուչիի համարձակ ֆոտոշարքը Esquire ամսագրի համար. Լուսանկարներ


  
դիտումներ: 1486

Իտալացի սիրված դերասանուհի Մոնիկա Բելուչին վերջին շրջանում երկրպագուներին ուրախացնում է ոչ միայն Կաննի կինոփառատոնի շրջանակներում տարբեր ֆիլմերի պրեմիերաների և հավաքույթների ընթացքում կարմիր գորգի վրա հայտնվելով, այլ նաև նոր և բավական համարձակ ֆոտոշարքերով: Գրում է Popcornnews.ru-ն:

52-ամյա դերասանուհին Esquire ամսագրի համար իրականացված ֆոտոշարքի շրջանակներում անգամ ներքնազգեստով է ներկայացել:

Հիշեցնենք, որ վերջերս Paris Match ամսագրին տված հարցազրույցի ընթացքում Բելուչին պատմել էր նոր սիրելիի` դերասան Ժիլե Լելուշեի մասին, որի հետ դերասանուհին արդեն մի քանի ամիս է հանդիպում:

Հարցազրույցի ընթացքում դերասանուհին խոստովանել է, որ իրեն վերջապես հաջողվել է մոռանալ Վենսան Կասելի հետ անհաջող ամուսնության և ամուսնալուծության մասին: Իսկ այժմ Բելուչին չի թաքցնում իր նոր սիրելիին և ուրախ է, որ կրկին սիրահարված է:

Մոնիկա Բելուչի-ֆոտոշարք

Մոնիկա Բելուչի-ֆոտոշարք

Մոնիկա Բելուչի-ֆոտոշարք

Մոնիկա Բելուչի-ֆոտոշարք

Մոնիկա Բելուչի-ֆոտոշարք

Մոնիկա Բելուչի-ֆոտոշարք





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: