Հայերեն   English   Русский  

Թե ինչպես է արևը լքում Եվրոպային


  
դիտումներ: 995

Հարյուր և ավելի տարիներ շարունակ Եվրոպան միայն սովորել է և գործարաններ կառուցել…

Նրանք ճշգրիտ գիտեն, թե քանի գրամ վառոդ է անհրաժեշտ մարդ սպանելու համար, բայց նրանք չգիտեն, ինչպես են Աստծուն աղոթում, նրանք նույնիսկ չգիտեն էլ, թե ինչպես մարդս կարող է գոնե մեկ ամբողջ ժամով գոհ և բավարարված զգալ իրեն:

Հերման Հեսսե

Արդեն իսկ 20-րդ դարում, ինչպես Հերման Հեսսեն, այնպես էլ շատ մտածողներ ցավ էին արտահայտում իրենց աշխատություններում, քանզի զգում էին թե արևը ինչպես է լքում Եվրոպային: Այդ ժամանակներում էր, երբ եվրոպական մշակույթի վերջին մոհիկանները պարտվեցին ինչ-որ նոր, անհասկանալի, անարժեք արժեքների:

Սակայն նախ փորձենք գնալ հեռու անցյալ և հասկանանք եվրոպական արժեքների պարբերաշրջանները: Հնագույն ժամանակներում Եվրոպա առաջին անգամ ոտք դրեցին և քաղաքակրթություն հիմնեցին Հայկական լեռնաշխարհից ժամանած արիական ժողովուրդները: Դարեր անց Եվրոպան փայլեց իր փիլիսոփայական արժեքներով, այնուհետև ի հայտ եկան երկու հզորագույն ճարտարապետական ոճեր Հունական և Հռոմեկան (հազարամյակներ անց Հունական ճարտարապետության ոգով պետք է կառուցվեր Լոնդոնը, իսկ Հռոմեականի ոգով Փարիզը): Ավելի ուշ Արևելքում ծագած նոր կրոնը պետք է ընկալվեր արդեն իսկ բարձր գիտակցության հասած Եվրոպական հասարակությունում: Քրիստոնեությունը իր հերթին նպաստեց Արվեստի նոր ճյուղերի զարգացմանը (նկարչություն, գրականություն, երաժշտություն և այլն), ինչն էլ կարելի է անվանել Եվրոպայի միջնադարյան արժեքներ:

Եկավ ժամանակը, երբ եվրոպական հասարակությունը մերժեց կաթոլիկ հոգևորականների չարաշահումները և ողջ Եվրոպան վարակվեց լուսավորչական գաղափարներով: «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»` ֆրանսիականհեղափոխությունըազդարարեցայնարժեքները, որոնցովԵվրոպանշարունակեցառաջընթանալ, քանիդեռայսարժեքներըչփոխեցինիրենցմեկնաբանությունը:

Իսկ ահա 20-րդ դարում այնպիսի երաժշտությանը, որին Եվրոպան հասել էր դարերով ստեղծագործելու շնորհիվ, եկան փոխարինելու նորից նախնադարյան դմբդմբոցները և ճռնչոցները: Դասական Եվրոպան իր բազմադարյան քաղաքակրթությամբ նահանջեց:

Այսօր Եվրոպան նահանջում է նաև իր հավատքից: Եվրոպան հեռանում է բոլոր հոգևոր արժեքներից և տրվում նյութականին: Հորինում է ինչ-որ սկզբունքներ` անվանելով դրանք «եվրոպական արժեքներ», որոնք կամ արժեքներ են, որոնք տարածված են ամբողջ աշխարհում, կամ էլ գտնվում են բարոյականության հակառակ բևեռում` ի նպաստ իրենց նյութապաշտական նկրտումների:

Այս խնդիրը լուծելու համար Եվրոպան պետք է առաջին հերթին գիտակցի արժեհամակարգի և եվրոպական ինքնության ճգնաժամը, որի ուղղակի հետևանքները տեսնում ենք ժամանակակից միջազգային հարաբերություններում: Մինչ որոշ պետություններ «ձգտում են» միանալ ԵՄ-ին, եվրոպական երկրների քաղաքացիները անդամակցում են ահաբեկչական կազմակերպությունների, որտեղ կա գաղափարախոսություն, կան արժեքներ` չնայած որ դրանք աղետի առաջ են կանգնեցնում մարդկությանը:

Իր ինքնության կորուստը և գաղափարախոսության ու արժեքների ճգնաժամը գիտակցելուց հետո եվրոպական երկրները պետք է աշխատեն ապագա սերնդի հետ` նրանց մեջ սերմանելով եվրոպական դասական արժեքները, այլ ոչ թե ուրիշից պատճենված արժեքները: ԵՄ կարող է վերկանգնվել այն ժամանակ, երբ դուրս գա ամերիկյան վերահսկողությունից, ինչի պատճառով Եվրոպան այսօր գտնվում է թե քաղաքական, թե տնտեսական, թե արժեքային կախվածության մեջ:

Հովհաննես Բասենցյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: