Հայերեն   English   Русский  

​Մանչեսթերի ահաբեկչության գործով 3 մարդ է ձերբակալվել


  
դիտումներ: 467

Մանչեսթերի «Արենա» մարզահամերգային համալիրում մայիսի 22-ի երեկոյան իրականացված ահաբեկչության գործով ոստիկանությունը երեք անձանց է ձերբակալել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը` հղում անելով ոստիկանության տարածած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենայում» 23-ամյա ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ընթացքում ուժգին պայթյուն էր որոտացել:

Պայթյունը մահապարտ ահաբեկիչ էր իրականացրել: Ահաբեկչության հետևանքով 22 զոհ և 120 վիրավոր կա:

Բրիտանական ոստիկանությունն ահաբեկչությունն իրականացնելու մեջ Սալման Աբեդիին է կասկածում: Ֆրանսիայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ կասկածյալը ենթադրաբար ավելի վաղ Սիրիա էր մեկնել, որպեսզի ապացուցի «Իսլամական պետոթւյուն» ծայարհեղական խմբավորմանն իր հավատարմությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: