Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ընդդիմադիր չորս պատգամավոր հացադուլ են հայտարարել


  
դիտումներ: 362

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) չորս պատգամավոր, ի աջակցություն 64 օր հացադուլ հայտարարած ակադեմիկոս Նուրիե Գյուլմենին և ուսուցիչ Սեմիհ Օզակչային, հացադուլ են հայտարարել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, ընդդիմադիր կուսակցության՝ Ստամբուլից պատգամավոր Ալի Շեհերը, Բուրսայից պատգամավոր Օրհան Սարըբալը, Անթալիայից պատգամավոր Նիյազի Նեֆի Քարան, Բալըքեսիրից պատգամավոր Մեհմեթ Թումը Մեջլիսում 24- ժամյա հացադուլ են սկսել:

Ակադեմիկոս Նուրիե Գյուլմենը և ուսուցիչ Սեմիհ Օզակչայը արտակարգ դրության հայտարարումից հետո ուժի մեջ մտած հրամանագրերի համաձայն, աշխատանքից հեռացվել էին, ինչից հետո էլ նրանք հացադուլ էին հայտարարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: