Հայերեն   English   Русский  

Առաջարկում եմ կառավարությանն ու վարչապետին հրաժարական տալ. Ռուբիկ Հակոբյան


  
դիտումներ: 773

Գալիք տարվա բյուջեի քննարկումներն ԱԺ-ում շարունակվում են: ՛՛Ի՞նչ է արել կառավարությունն այս ընթացքում՛՛, - նման հարցով բյուջեի վերաբերյալ իր ելույթն սկսեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ապա պատասխանեց իր հարցին. ՛՛Եթե մեկ բառով պատասխանենք, ապա ոչինչ չի արել: Նոր եկող կառավարությունն իր հետ բերում է հույս, իսկ այս կառավարությունը ոչինչ չանելով՝ ավելի է խորացրել երկրի ճգնաժամը: Կառավարության ներկայացրած բյուջեն որակում եմ որպես արհեստական ու անիմաստ, չնայած որ կառավարության անդամներից շատերը պրոֆեսոիանալ են, բայց նրանք վատ համակարգի պատճառով չեն կարողանում աշխատել: Առաջարկում եմ կառավարությանն ու վարչապետին հրաժարական տալ, դա կլինի լավագույն քայլը, և ժողովուրդը կծափահարի իրենց, քանի որ սահմանը հատվել է՛՛, - ասաց Ռուբիկ Հակոբյանը:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: