Հայերեն   English   Русский  

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը մի տեղ է գնում, իսկ ամողջ աշխարհը՝ այլ. Լևոն Զուրաբյան


  
դիտումներ: 1153

Ազգային ժողովում շարունակվում են 2015 թվականի պետական բյուջեի քննարկման աշխատանքները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին հարցով դիմելիս ընդգծեց, որ պետական բյուջեում արտացոլված չեն ԵՏՄ անդամակցության ռիսկերը. ՛՛Մենք անդամակցում ենք ԵՏՄ-ին, կարող է տրանսֆերտների անկում լինել, ռուբլու արժերկում:


Այս ամենը պետական բյուջեն կազմելիս պետք է հաշվի առնվեր, դուք չեք փորձել հաշվարկներ անել այդ գործընթացների վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը մի տեղ է գնում, իսկ ամողջ աշխարհը՝ այլ՛՛,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Ի պատասխանեց Գագիկ Մինասյանն ասաց. ՛՛Քանի դեռ պաշտոնապես չի հաստատվել ԵՏՄ անդամակցությունը, Հայաստանը չի կարող դրա հետ կապված գործընթացներն արտացոլել պետական բյուջեում: Ինչ վերաբերվում է տրանսֆերների անկմանը, ապա երեկ Կենտրոնական բանկի նախագան հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսներին տրանսֆերների անկում չի լինի՛՛:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: