Հայերեն   English   Русский  

ԱՄՆ նահանագապետերը պահանջել են հետաքննել Ադրբեջանում Թրամփի գործարքները


  
դիտումներ: 531

Մի խումբ ազդեցիկ ամերիկյան նահանգապետեր դիմել են Հետաքննությունների դաշնային բյուրո, Միացյալ Նահանգների գլխավոր դատախազություն և Գանձապետարանի ղեկավարին՝ կոչ անելով հետաքննել Ադրբեջանում ԱՄՆ նախագահ Թրամփի կասկածելի գործարքները:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, մանավորապես, նրանք պահանջել են հետաքննել գործնական կապերը Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովի ընտանիքի հետ, որը, ամերիկյան կողմի պնդմամբ, գործնական կապեր ունի Իրանի իսլամական հեղափոխական կորպուսի հետ: Սենատորների պնդմամ՝ այդ ամենը ահաբեկչության դեմ պայքարի և Իրանի դեմ պատժամիջոցների խախտում է:

Ամերիկացի սենատորները կարծում են, որ Մամեդովի ընտանիքը, հավանաբար, ծառայել է որպես փողերի լվացման միջոց: Սենատորներ Շերոդ Բրաունը, Բեն Քարդին և Դայան Շեյնշտեյնը կոչ են արել հետաքննել այն փաստերը, որոնք նշված են «New Yorker» ամսագրում լույս տեսած «Դոնալդ Թրամփի վատագույն գործարք» վերնագրով հոդվածում, որտեղ մանրամասն ներկայացվել են այդ փաստերը:

Նշենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում առագաստի տեսքով 33-հարկանի «TrumpTower» աշտարակի շինարարությունն ավարտվել էր 2015 թվականի վերջին, սակայն այն այնպես էլ չի բացվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: