Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». «ԻԳԼԱ»ի գործով հնարավոր են նոր ձերբակալություններ. Նոր մանրամասներ են հայտնի


  
դիտումներ: 1061

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Բաբայանին ու եւս երկու հոգու ձերբակալել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ Հայաստան բերելու առթիվ գործի շրջանակներում: Ըստ մեր տեղեկությունների՝ այս գործի համար հիմք են հանդիսացել հեռախոսային գաղտնալսումները: Չի բացառվում, որ այս գործի շրջանակներում լինեն նոր ձերբակալություններ եւս:

Բաբայանին երեկվա դրությամբ դեռ մեղադրանք չէր առաջադրվել, բայց չի բացառվում, որ դա արվի ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո, եւ նա կալանավորվի:

Նշենք նաեւ, որ Բաբայանն ԱԱԾ-ում հրաժարվել է որեւէ ցուցմունք տալուց, ավելին՝ փաստաբանի խոսքով՝ նա ընդհանրապես չի ճանաչում այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց:

Հավելենք, որ Վրաստանի ՊՆ-ն երեկ մի հայտարարություն տարածեց, որով բավականին անհարմար դրության մեջ դրեց Բաբայանի «գործը կարած» ԱԱԾ-ին: Ըստ Վրաստանի ՊՆ-ի. «Տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան իբր Վրաստանի տարածքով ուղեւորվում էր Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: